Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՒ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՆՈՒՅՆ ՄԱՐԴՆ Է ԳՐՈՒՄ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Փաշինյանի ու Զելենսկու հայտարարությունները կարո՞ղ է նույն մարդն է գրում։
Հիշու՞մ եք: 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան Նիկոլը գրեց,որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։
Դա նոյեմբերի 9 էր։ Գրառումից ընդամենը երեք ժամ անց հայտարարվեց կապիտուլյացիայի մասին։
2022-ի մարտի 11-ին Զելենսկին հայտարարեց,որ իրենք գնում են դեպի հաղթանակ։
Իսկ նույն ժամանակ ռուսական պաշտոնական լրատվամիջոցները հայտարարում են,որ ռուսական զորքերը Կիևից 10 կմ հեռավորության վրա են։
Մեր ժողովուրդը պոպուլիզմի գինը շատ թանկ վճարեց,նույն ու ավելի ծանր գին վճարում է ուկրաինական ժողովուրդը։
Իսկ այս «շիլան» եփողներն արդեն բացահայտ «փուռն» են տալիս ուկրաինացիներին։
ՆԱՏՕ չեն ընդունում,ԵՄ անդամության հարցն աստիճանաբար ձգձգում են և նույնիսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարում է,որ Արևմուտքը սխալվել է՝ Ուկրաինային և Վրաստանին ժամանակին ՆԱՏՕ-ի անդամության հույս տալով։
Իսկ ի՞նչ են մտածում պարոն Բորելի այս ինքնախոստովանության մասին Հայաստանում բնակվող «թունդ արևմտականները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-22 11:45
Иран заранее эвакуировал три ядерных объекта, удары по которым нанесли США, сообщает персидская служба Би-би-си со ссылкой на заместителя директора Иранского радио и телевидения Хасана Абедини.
-
2025-06-22 11:35
День, когда каждый по-своему должен защитить свою Церковь. Этот день может стать и днём великого примирения, днём совместного действия.
-
2025-06-22 10:04
Система наблюдения NASA зафиксировала мощный выброс тепла в районе иранского ядерного объекта у Фордо незадолго до объявления США об авиаударе. Об этом сообщает газета The New York Times.
-
2025-06-22 10:02
США готовы в случае необходимости в течение считаных минут уничтожать дополнительные цели в Иране. Об этом заявил американский лидер Дональд Трамп, выступая в Белом доме с телеобращением к согражданам в связи с нанесением ударов по Ирану.