Արտակ Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին
Արցախում գազատարն արդեն 5 օր է` շարունակում է վթարված մնալ, և երկրի ընդհանուր բնակչության 80 տոկոսն ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։
Այս մասին Telegram–ի իր ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում ձյուն է տեղում օդի ջերմաստիճանն էլ 0°C։ Արդեն 5-րդ օրն է` շուրջ 100 հազար բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազիֆիկացված բնակչության 100 %–ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից։ Եվ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանի միակ խողովակաշարին և վերանորոգել այն»,– նշել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ խողովակաշարի պայթած հատվածը գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։
Բեգլարյանն ընդգծել է` դրան զուգահեռ շարունակվում են խոշոր և փոքր տրամաչափի զենքերից կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։
«Եզրակացությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,– գրել է Արցախի պետնախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: