ՄԻ՛ ՔՆԵՔ. ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ` ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ ԲԱՑՎԱԾ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայ արտադրողները ռուսական առևտրային ցանցեր մուտք գործելու նոր հնարավորություն են ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց հայտնի ռուսաստանցի շուկայագետ, Retail 4you ընկերության հիմնադիր տնօրեն Սերգեյ Լիշչուկը։
Նա հավելեց, որ որքան էլ տարօրինակ է հնչում` այդ հնարավորությունները բացվում են ճգնաժամային երևույթների հետևանքով։
Ինչպես նշեց Լիշչուկը` արտասահմանյան մատակարարների մի մասը որոշել են լքել Ռուսաստանը (առնվազն ժամանակավոր), մյուս մասը բարձրացրել են գները ռուբլու փոխարժեքի նվազման պատճառով (ապրանքների ինքնարժեքը ձևավորվում է դոլարով կամ եվրոյով և ռուբլու վերածվելիս ինքնըստինքյան բարձրանում է)։ Որոշ ապրանքների դեպքում գները գրեթե կրկնապատկվել են։
Այդ պատճառով էլ առևտային ցանցերը մատակարարներ են փնտրում, ցանկալի է` այնպիսիք, որոնց արտադրությունը կենտրոնացված է Ռուսաստանում և ավելի քիչ է կախված փոխարժեքի տատանումներից։
Եվ, վերջապես, անգամ այն մատակարարները, որոնք ուզում են Ռուսաստանում մնալ, դժվարություններ կունենան վճարումների հետ, քանի որ ֆինանսական պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև միջոցներ ուղարկելն ու ստանալը շատ կբարդանա։
Այս ամենի ֆոնին առևտրային ցանցերը մատակարարների կարիք ունեն, որոնց ապրանքները կարող էին զբաղեցնել ցուցափեղկերը։ Հայ արտադրողի համար ևս լավ հնարավորություններ են ի հայտ գալիս։
Թեև ռուբլի–դրամ փոխարժեքն իջել է, և Ռուսաստանում հայկական ապրանքներն ինքնըստինքյան կթանկանան (ինչպես և արևմտյան ապրանքները), սակայն այստեղ ուրիշ առավելություն կա. եթե սովորաբար ցանց մտնելու համար հարկավոր է մոտ երկու տարի ծախսել, ապա հիմա այդ ժամկետը կկրճատվի` հասնելով մոտ երեք ամսվա։ Փորձագետի խոսքով` հնարավորությունների այս պատուհանը շատ կարճ ժամանակով է բաց լինելու, քանի որ դրանով «ներս սողոսկել» ցանկացողները քիչ չեն։
«Ուստի առաջին բանը, որ ուզում եմ մաղթել հայ արտադրողներին` մի՛ քնեք։ Առևտրային ցանցերը երկար չեն մտածի։ Մեկ ամիս ունեք, գուցե երկու–երեք։ Ով կնայի ու երկար կմտածի, այս հնարավորությունն էլ բաց կթողնի»,–վստահ է Լիշչուկը։
Շուկայում նույնպիսի հնարավորություններ ի հայտ էին եկել դեռևս 2014թ.–ին, բազմաթիվ արտադրողներ (ռուսական և արտասահմանյան) օգտվեցին դրանից և մտան սուպերմարկետներ, հիշեցնում է նա։
Հեռանկարներ են բացվում ոչ միայն պտուղ–բանջարեղենային պահածոների կամ պանիրների, մրգերի ու բանջարեղենի, այլև ալկոհոլի համար, առավել ևս, որ Ռուսաստանում մտավախություններ կան, որ խանութներից կարող է անհետանալ (կամ գրեթե անհետանալ) արտասահմանյան բարձրակարգ ալկոհոլը` վճարումների հետ կապված նույն սահմանափակումների պատճառով։
«Այստեղ հայկական կոնյակների ու գինիների համար նոր հնարավորություններ կան, քանի որ իրավիճակն ինքնին դուրս է մղում նրանց հիմնական մրցակիցներին»,–կարծում է Լիշչուկը։
Ճիշտ է, այդ բոլոր առավելությունների հետ միասին առևտրային ցանցերը կարող են գնի առումով ոչ շահավետ պայմաններ հաստատել, որպեսզի իրենք իրենց ապահովագրեն փոխարժեքի տատանումներից (օրինակ` պահանջեն իջեցնել գինը, որպեսզի դրա հաշվին փոխհատուցվեն փոխարժեքային կորուստները դոլարով ապրանք գնելիս)։
«Իհարկե, պատվիրատուն կարող է ամեն ինչ էլ պահանջել, իսկ խելամիտ մատակարարը չպետք է համաձայնի դրան։ Եվ, ի տարբերություն խնդրահարույց 2014թ.–ի, հիմա մատակարարների բանակցային դիրքերն ավելի ուժեղ են. չէ՞ որ հիմա ոչ միայն ազգային արժույթն է էժանացել, այլև սահմանները փակվել են (կամ գրեթե փակվել են) ներկրման–արտահանման օպերացիաների համար, հետևաբար` ռուսական ցանցերի ընտրությունը սահմանափակ է»,–ավելացրել է նա։
Մատակարարների համար նմանատիպ հնարավորություններ եղել են տարբեր տարիների ճգնաժամերի ընթացքում` 1998 թվականին, 2008-ին, 2014–ին։
«Ով չի ուզում ևս 10 տարի սպասել, պետք է հիմա կողմնորոշվի»–ասում է փորձագետը։
Նշենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկսվելուց և դրան հաջորդած ռուբլու փոխարժեքի անկումից հետո հայ արտահանողները դժվարություններ ունեցան, քանի որ ռուսական արժույթով արտահայտված նրանց հասույթը դրամով վերահաշվարկելիս ավտոմատ կերպով կրճատվել է (նախկինում պայմանական մեկ միլիոն ռուբլին, որը ստանում էին վաճառքից, փոխարկվում էր 6.5-7 միլիոն դրամի, հիմա` 4.5 միլիոնի)։
Միաժամանակ ավտոմատ կերպով աճել է հայկական մթերքի և ալկոհոլի գինը։ Եթե, ասենք, մեկ բանկա ջեմի ինքնարժեքը 500 դրամ է, ապա հին փոխարժեքով այն հավասար էր մոտ 75 ռուբլու, իսկ ներկայիս փոխարժեքով` մոտ 110 ռուբլու։
Արամ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ, Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:15
Люди устали от этих старых и новых ссор, люди обеспокоены судьбой своей страны, этой нищетой, поражением, люди беспокоятся за безопасность страны и будущее своих детей. Об этом в интервью телеканалу Kentron TV заявил Гагик Царукян.
-
2025-05-30 10:11
Всего пять лет назад премьер РА Никол Пашинян чествовал армянских военных после июльских столкновений с Азербайджаном и заявлял, что именно благодаря армянской армии никто не может навязать Армении свою волю. Спустя пять лет – после потери Арцаха и слома хребта армянской армии, Пашинян утверждает, что сегодня Армения – больше государство, чем когда-либо, более суверенна, чем когда-либо, и более независима, чем когда-либо.
-
2025-05-30 09:58
После продолжительного перерыва Алиев снова заговорил о «Западном Азербайджане», имея в виду Армению. После 44-дневной войны в Карабахе Алиев предъявляет территориальные претензии к Армении, одной из которых является так называемое возвращение западных азербайджанцев в Армению, которую он представляет как историческую азербайджанскую землю. Он неоднократно заявлял, что Ереван должен четко сказать, когда и на каких условиях «западные азербайджанцы» вернутся.
-
2025-05-30 09:27
Ребенок скончался в ереванской больнице "Мурацан". Родные обвиняют в трагедии врача, в больнице же заявляют, что малыш к ним поступил уже в крайне тяжелом состоянии.