Լավրով. Ռուսաստանը «դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը վարել է առնվազն 8 տարի»
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հնարավորինս շուտ «դադարեցնել պատերազմը», և Ռուսաստանը հենց դրանով էլ զբաղված է։ Այս մասին երեքշաբթի իրանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «դադարեցնում է պատերազմը, որը Կիևի ռեժիմը մղել է Դոնբասի բնակչության դեմ առնվազն ութ տարի»:
«Այդ պատերազմը պետք է դադարեցվի,- ասել է նախարարը։- Մենք հերթական անգամ տեսնում ենք Կիևի արմատականների իրական դեմքի հաստատումը, որոնք երեկ «Տոչկա-Ու» համակարգից կասետային զինամթերքով գրոհեցին Դոնեցկի կենտրոնը՝ սպանելով 20 և էլ ավելի մեծ թվով խաղաղ բնակիչներ վիրավորելով»:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արևմուտքը համառորեն թաքցնում է բոլոր փաստերը կիևյան արմատականների գործողությունների մասին և շարունակում է հիստերիա հրահրել՝ բացահայտ կեղծիքներ տարածելով։ Լավրովը նաև հայտնել է, որ իր իրանցի գործընկերոջը փոխանցել է նյութերը, որոնք կոնկրետ փաստերի հիման վրա ցույց են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայի ներկայիս կառավարությունը, ինչ դիրքորոշումներ են հայտնում պաշտոնյաները՝ նախագահից սկսած, ինչպես են վերաբերվում պարտավորություններին, որոնք սահմանում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի որոշումները, ինչպես նաև՝ «այն նույն Մինսկի համաձայնագրերը, որոնք նրանք ստորագրել և քանդել են իրենց արևմտյան գործընկերների թողտվությամբ և նույնիսկ խրախուսմամբ»։
«Այժմ շարունակվում են բանակցություններն Ուկրաինայի չեզոք կարգավիճակի ապահովման ուղղությամբ՝ գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգության երաշխիքների համատեքստում, Ուկրաինայի ապառազմականացման համատեքստում, որպեսզի երբևէ որևէ սպառնալիք Ռուսաստանի Դաշնությանը չգա դրա տարածքից, մի շարք օրենսդրական ակտերով ամրագրված նացիստական քաղաքականության դադարեցման և բոլոր խտրական սահմանափակումները վերացնելու անհրաժեշտության համատեքստում, որոնք սահմանվել են ռուսաց լեզվի, կրթության, ռուսական մշակույթի, ռուսական լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Մամուլի ասուլիսին Իրանի արտգործնախարարն ասել է, որ Կուլեբան խնդրել է փոխանցել Լավրովին, որ Ուկրաինան կողմ է հակամարտության քաղաքական կարգավորմանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 13:21
Четыре часа лжи и подмены понятий – и это вновь пресс-конференция премьер-министра Армении.
-
2025-07-17 12:09
На сегодняшнем заседании, 17 июля, правительство одобрило соглашение «О предотвращении хищения культурных ценностей, незаконных раскопок, их нелегального ввоза, вывоза и передачи права собственности, а также о реституции этих ценностей в страны их происхождения», заключенное между правительствами Армении и Греции.
-
2025-07-17 12:08
Вице-президент Группы компаний «Ташир» Нарек Карапетян рассказал об основных манипуляциях властей РА, которые они будут использовать против новой политической силы, формируемой бизнесменом и меценатом Самвелом Карапетяном.
-
2025-07-17 11:51
Вашингтон стремится взять под контроль Зангезурский коридор – небольшую территорию в точке пересечения границ Армении, Азербайджана и Ирана, чтобы ввести Россию в состояние постоянной стратегической настороженности. Об этом пишет в издании infoBRICS международный аналитик Драго Боснич.