Զելենսկի․ Բանակցությունները պետք է շարունակվեն, կողմերի դիրքորոշումներն իրական են դառնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններն անկախ դժվարություններից պետք է շարունակվեն։ Համապատասխան տեսաուղերձը նա հրապարակել է Telegram–ի իր ալիքում։
Ըստ նրա` կողմերի դիրքորոշումները գնալով ավելի իրատեսական են դառնում, բայց դեռ ժամանակ է պետք։
«Յուրաքանչյուրն իր տեղում պետք է աշխատի, այդ թվում ՌԴ–ի հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները։ Դա կարևոր է, դժվար է, բայց պետք է։ Քանի որ ցանկացած պատերազմ ավարտվում է համաձայնագրով։ Ինչպես ինձ զեկուցում են, հանդիպումները շարունակվում են, բանակցություններում դիրքորոշումներն ավելի իրատեսական են դառնում արդեն։ Սակայն դեռ ժամանակ է հարկավոր, որ լուծումները հենց Ուկրաինայի շահերից բխեն», – ասել է Զելենսկին։
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիթ Արախամիան երեկ հայտնեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական, ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարեց, որ բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի` մարտի 16–ին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 15:31
В суде общей юрисдикции административных районов Аван и Нор Норк рассматривается ходатайство о применении ареста в качестве меры пресечения в отношении бизнесмена, мецената и главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна.
-
2025-06-18 15:30
Сегодня 18 июня Алиев заявил: Армения должна уважать право азербайджанцев на «возвращение на свои исконные земли». Это является важнейшим условием установления мира, пишет политолог Сергей Мелконян
-
2025-06-18 15:28
Инспекционный орган по безопасности пищевых продуктов временно остановил работу филиала компании Tashir Pizza в Ереване по адресу Маштоца, 50, сообщили в ведомстве.
-
2025-06-18 15:27
Родственники пропавших без вести требуют вернуть уволенного ранее премьером Николом Пашиняном директора СНБ Армена Абазяна.