Կրկին սխալ են հասկացել. Աղաջանյանը փորձում է հերքել սկանդալային հայտարարությունները
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է իր վերջին հարցազրույցի շուրջ քննադատություններին, նշելով, որ որոշ առցանց հարթակներ միտումնավոր խեղել են «Ազատություն» ռադիոկայանին տրված իր հարցազրույցը:
«Նրանք ներկայացրել են, թե ես առաջարկել եմ բանակցությունների ընթացքում «քննարկել Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գործընթացը»։
Հարկ եմ համարում նախ մեջբերել հարցազրույցի այդ հատվածը՝ սղագրությամբ։
— Պարոն Աղաջանյան, այնուամենայնիվ, Հայաստանը պատրա՞ստ է, հաշվի առնելով այս առաջին կետը Ադրբեջանի ներկայացրած, սկսել բանակացություններ՝ Արցախը Ադրբեջանի կազմում դիտարկելով։ Ենթադրենք, Բաքուն երաշխիքներ է առաջարկում, դուք անընդհատ հայ ինքնության հարցն եք բարձրացնում։
— Ես կարծում եմ, որ բանակցություններ պետք է սկսել...
— Այդ թվում՝ այդ հարցով։
— Ես կարծում եմ՝ բանակցություն պետք է սկսել։ Այդ թվում՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցով:
— Որը կարող է և լինել Ադրբեջանի կազմում։
— Ես կարծում եմ՝ դա բանակցությունների ընթացքում պետք է հստակեցվի։
Լրագրողի հետ կենդանի հարցուպատասխանի իմաստը հետևյալն է․
Հայաստանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման դիրքերից, որին հասնելու նվազագույն պայման է բանակցությունների գործընթացի մեկնարկը։ Միաժամանակ՝ Հայաստանը մերժում է բանակցությունների մեկնարկին ընդառաջ որևէ նախապայմանի առաջ քաշումը։
Հետևաբար կողմերի կարմիր գծերը պետք է ներկայացվեն և քննարկվեն հենց բանակցությունների ընթացքում, այլ ոչ դրանց մեկնարկից առաջ, որը թերևս ամենակարճ ճանապարհն է գործընթացը փակուղի մտցնելու և վերջնականորեն վիժեցնելու։
Հետևաբար եթերում հնչեցրած իմ առաջարկը եղել է վերսկսել բանակցությունները՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման նպատակով, այլ ոչ թե լրագրողի և իմ բառերի այն «կարկատանը», որ հրամցրել են որոշ պսևդոլրատվականներ",- գրել է Աղաջանյանը, տեղեկացնում է Verelq.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.