ԱԺ–ում քննարկել են առցանց արտահանման օրենքը
Մինչև 1 մլն դրամ արժողությամբ ապրանքների արտահանումը չի հարկվի։ «Պետական տուրքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում։
15 հազար դրամ տուրքը ոչ թե ֆիսկալ, այլ զուտ ընթացակարգային բնույթ է կրում, և գանձվում է սահմանին արտահանման ժամանակ ապրանքը ստուգելու դիմաց։ Նախկինում դրանից ազատված էին մինչև 100 հազար դրամ արժողությամբ ապրանքները, այժմ այդ շեմը բարձրացվել է տասն անգամ ու հասցվել 1 մլն դրամի։
Օրինագիծը ներկայացնելիս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ նախագիծը նախևառաջ մշակվել է առցանց պատվերներով արտահանումը խթանելու համար։
Սակայն առցանց հարթակներում ապրանքը ներկայացնող ընկերությունները տարբեր երկրներից 1-2 հատ ապրանքի պատվեր են ստանում (կամ նույնիսկ պատվերներ փոքր խանութների համար)։ Օրինակ, արտադրողը կարող է առցանց հարթակից մի պատվեր ստանալ Ամերիկայից, մյուսը` Գերմանիայից, երրորդը` Հունաստանից։ Սակայն եթե ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի (օրինակ` գինու 15-20 շշի կամ մեկ ոսկերչական իրի) համար ստիպված լինի 30 դոլար տուրք վճարել (այն դեպքում, երբ խմբաքանակն արժե, ասենք, 200-300 դոլար), վաճառքների մասին կարելի է մոռանալ։
Նախարարը հավելել է, որ օրինագծի համար ազդակ է հանդիսացել հայկական Volterman ընկերության մենեջերների հետ զրույցները։ Ընկերությունը «խելացի» դրամապանակներ է արտադրում (էլեկտրոնային գործառույթներով) և արտահանում դրանք աշխարհի տասնյակ երկրներ։ Հայկական չափանիշներով վաճառքի ընդհանուր ծավալներն այդքան էլ փոքր չեն, բայց, բայց հիմնականում դրանք հատով են վաճառվում, առցանց հարթակների միջոցով։
Արդյունքում բյուջեի եկամուտները կկրճատվեն 100 մլն դրամով։ Քերոբյանը նշեց, որ ամբողջ բյուջեի մասշտաբների համեմատ (1.8 տրիլիոն դրամ) դա չնչին գումար է։
«Դրա փոխարեն մեր փոքր բիզնեսը արտահանման համար լավ հնարավորություններ կստանա, և ոչ միայն փոքրը, չէ՞ որ խոշոր բիզնեսը ևս կարող է վաճառք իրականացնել առցանց հարթակների միջոցով. այսօր աշխարհը դրան է գնում», – նշել է նախարարը։
Միևնույն ժամանակ, խոսելով ապրանքների համեմատաբար մեծ խմբաքանակների արտահանման մասին, պետք չէ մտահոգվել, որ արտահանողը մեկ բեռը տասի կբաժանի` այն մեկ միլիոնի տակ անցկացնելու համար։
«Պատկերացրեք, թե ինչ միջոցներ ստիպված կլինեն ծախսել մեկ պայմանագրի և մեկ ապրանքագրի փոխարեն տասը ձևակերպելու համար, և կհասկանաք, որ ավելի շատ կծախսեք», – հավելել է Քերոբյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Volterman ընկերության հիմնադիր Ազատ Թովմասյանը նկատեց, որ տվյալ տուրքի չեղարկումը կօգնի, սակայն չի լուծի բոլոր հարցերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.