Դավիթ Բաբայան. Բաքուն «բայրաքթարներ» է ուղարկում Ուկրաինա և աղոթում, որպեսզի Ռուսաստանը քանդվի
Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը պայմանավորված է Արցախի, հայերի և ռուսների նկատմամբ ատելությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։ Նա պարզաբանեց, որ ատելությունը, այդ թվում՝ ռուսների նկատմամբ, Ադրբեջանում դրսևորվում է պետական մակարդակով։
«Ո՞վ է Բաքվում բազմահազարանոց ցույց կազմակերպել Ռուսաստանի դեմ։ Երբ Ադրբեջանում ինչ-որ մեկն ուզում է բողոք հայտնել, անմիջապես ձերբակալվում է։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս հանրահավաքին պետական ապարատից մարդիկ են բերվել։ Բացի այդ, Բաքուն «Բայրաքթարներ» է ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ կռվելու համար։ Արցախում գազի հետ կապված իրավիճակը հարված է նաև Ռուսաստանին: Նրանք աղոթում են, որպեսզի Ռուսաստանը քանդվի։ Դա Ադրբեջանին և Թուրքիային թույլ կտա իրականացնել իրենց էքսպանսիոնիստական ծրագրերը։
Եթե Ռուսաստանը շարունակի հզոր երկիր մնալ, ինչում մենք հետաքրքրված ենք, ապա ամեն ինչ լավ կլինի։ Մենք պետք է լավ հարաբերություններ ունենանք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և մյուս երկրների հետ։ Դա Ռուսաստանի դեմ ուղղված չէ»,- հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:33
Режим прекращения огня между Индией и Пакистаном не имеет установленного срока действия. Об этом сообщает Hindustan Times со ссылкой на заявление индийских сухопутных сил.
-
2025-05-19 05:29
Католикос Всех армян Гарегин Второй 18 мая провел церемонию освящения первого армянского храма в Беларуси – церкви Сурб Григор Лусаворич.
-
2025-05-19 05:26
Иран и Азербайджан проводят совместные учения в Нагорном Карабахе, сообщило иранское агентство Tasnim. По его информации, совместные учения под названием «Араз-2025» стартовали 18 мая на территориях оккупированного Арцаха.
-
2025-05-19 05:22
Оппозиционная партия "Блок Шант" исключила из своих рядов главу Татевского муниципалитета Сюникской области Самвела Лалаяна.