Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանն ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը
«Այսօր կա զուգահեռ երկու գործընթաց՝ Ադրբեջանը մի կողմից ագրեսիայի միջոցով փորձում է հայաթափել Արցախը, Հայաստանի իշխող ուժը իր հայտարարություններով կանաչ լույս է վառում դրա համար»,- ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ընդգծեց՝ այսօր հավաքվել են այստեղ ոչ ասելու Հայաստանի և Արցախի թուրքացմանը, ադրբեջանացմանը, ևս մեկ անգամ վերահաստատելու իրենց այն մոտեցումը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Մենք ամեն ինչ անելու ենք դա թույլ չտալու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ արդեն երկու շաբաթ է Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցները գտնվում են ադրբեջանական սադրանքների, տեղեկատվական, քարոզչական և հոգեբանական գրոհների ներքո, շփման գծի հարակից հատվածներում գտնվող մեծ թվով բնակավայրեր կրակահերթերի, արկակոծության, տարբեր սպառնալիքների ներքո են։
«Ադրբեջանական կողմը Արցախի տարբեր բնակավայրերում բարձրախոսների միջոցով կոչեր և սպառնալիքներ է հնչեցնում մեր հայրենակիցների նկատմամբ, կոչ են անում թողել Արցախն ու հեռանալ, հակառակ դեպքում սպառնում են դա անել ուժի կիրառման միջոցով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա հիշեցրեց նաև, որ շուրջ 10 օր է պայթեցված է Հայաստանից Արցախ գնացող գազատարը, մեր հայրենակիցները գտնվում են բավականին ծանր վիճակում։
«Ըստ էության, Արցախում կա էներգետիկ ճգնաժամ։ Անկախ այն հանգամանքից, որ նշում են՝ բանակցում են գազատարը վերականգնելու ուղղությամբ, ադրբեջանցիները որևէ երաշխիք չեն տալիս, որ հետագայում նմանատիպ իրավիճակ չի ստեղծվի»,- ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ բոլորիս համար ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի հայաթափումն է, Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի նկատմամբ ամբողջությամբ օկուպացիայի իրականացումը։
«Սրան զուգահեռ՝ Հայաստանում իշխող ուժը ներկայացնող տարբեր քաղաքական գործիչներ հայտարարում են, որ իրենց համար քննարկելի է Արցախի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու հարցը։ Սրանք պատահական սայթաքումներ չեն, սրանք պատահական հայտարարություններ չեն, սրանք բխում են նրանց պարագլխի՝ Փաշինյանի՝ հատկապես վերջին շրջանում հնչեցրած հայտարարության տրամաբանությունից»,- ասաց Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».