Մենք պատրաստ ենք հարևանություն անել, բայց մեր անկախության ընդունման պայմաններում
«Նման տեղեկատվություն կա՝ քիչ թե շատ հիմնավորված։ Կարծում եմ՝ աշխատանքներն արդեն ընթանում են։ Հուսանք՝ առաջիկա 1-2 օրերին աշխատանքները կավարտվեն, և Արցախի բնակչությունը գազամատակարարման հարցում խնդիրներ էլ չի ունենա»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն, այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ ադրբեջանական կողմը նորոգում է պայթեցված գազատարը, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը։
«Հումանիտար աղետը փաստ է, բայց նման ողբերգական հնչեղություն չպետք է ստանա, որովհետև ինչ-որ տեղ խուճապ է առաջացնում Արցախի բնակչության մոտ։ ՀՀ բնակիչների այցերն այդ պատճառով նվազում են։ Կարծում եմ՝ իրականում պետք է ընդունել ադրբեջանական նման ոտնձգությունները։ Դրանք եղել են ու կան՝ հաշվի առնելով մեր հարևանների մենթալիտետը։ Դրանք հետագայում էլ կլինեն։ Այս երեսուն տարվա ընթացքում մենք ականատես ենք նման բաների»,-նշեց Գագիկ Բաղունցը, տեղեկացնում է Aravot.am-ը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները թեև բնորոշ չեն քաղաքակիրթ ժողովուրդներին, բայց Արցախի ժողովուրդն այդ ամենին արդեն սովոր է, «նորմալ» է ընկալում․ «Մենք պատրաստ ենք հարևանություն անել, բայց մեր անկախության ընդունման պայմաններում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.