Տարածաշրջանային անվտանգության հարցերն են քննարկել Միրզոյանն ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Միրչա Ջոանան Բրյուսելում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան սահմանագոտում և Արցախում առկա իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը և Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, քաղաքացիական բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումների գործադրման փաստերը։
Արարատ Միրզոյանը և Միրչա Ջոանան նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությունէ հայտնել ՆԱՏՕ–ի հետ գոյություն ունեցող քաղաքական երկխոսության կապակցությամբ:
Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների` միջազգային խաղաղապահ առաքելություններին ունեցած մասնակցությանը և միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Հայաստանի ներդրմանը:
Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարը Հյուսիսատլանտյան խորհրդում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է անցած 30 տարում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, 2020թ․ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքներին, հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքի հարցերին։
Խոսվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռնակարների ու հնարավորությունների, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցությունների, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցերի մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 13:54
Во всем мире нашелся один-единственный смелый и совестливый человек, который совершил то, что должен был сделать каждый, стремящийся делом помочь Рубену Варданяну. Речь не об армянах – им путь в Азербайджан закрыт по определению. Но у Варданяна хватало раньше групп поддержки и помимо Армении, - пишет Телеграм-канал "Товарищ генерал".
-
2025-05-07 12:22
Премьер-министр Индии Нарендра Моди отменил запланированную поездку в Европу. Как передает Armenpress, об этом сообщил индийский англоязычный телеканал 18news.
-
2025-05-07 12:20
Уже четвертый день продолжаются поиски пропавшего в Котайкской области РА двухлетнего Тиграна.
-
2025-05-07 12:18
Крупнейший бюджетный авиаперевозчик в Центральной и Восточной Европе Wizz Air отныне будет базировать свои самолеты в ереванском аэропорту "Звартноц", сообщил на пресс-конференции управляющий директор Wizz Air Роланд Тишнер.