Արթուր Խաչատրյան. Ալեն Սիմոնյանը Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի
ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։Այս մասինիր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը` անդրադառնալով Արցախ կատարած այցին:
«Այս շաբաթ Հայաստան դաշինքի պատգամավորներով այցելեցինք Արցախի Հանրապետություն։ Այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ, անձամբ էինք ցանկանում տեղեկանալ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ռազմաքաղաքական մարտահրավերներին ավելացել էր նաև մարդասիրական ճգնաժամը, քանի որ ադրբեջանցիք, Լիսագորի հատվածում, մարտի 8-ին, պայթեցրել էին Արցախ մտնող գազամուղը։ Բացի այդ, դրանք վերջին ժամանաներս, հաճախակի էին ականանետերից գնդակոծում Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Նաև կարևոր էր հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ։ ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։ Գործադիրների մակարդակում հարաբերությունների վրա, գոնե ընդդիմությունը, չի կարող ազդել։
Սակայն խորհրդարանների մակարդակում, մենք՝ մեզանից հասանելի ամեն բան, պարտավոր ենք անել հարաբերություններ հաստատելու ու խորացնելու համար։ Այստեղ տեղին է հիշել, որ ԱՀ ԱԺ երեք ընդդիմադիր և ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել անհապաղ հրավիրել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ ՀՀ ԱԺ-ից հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի՝ հայ-ինդոնեզական կապեր հաստատելու համար։ Վերջապես այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Խրամորթ և Խնապատ։ Գյուղերի բնակիչները մարտական էին տրամադրված, խուճապային տրամադրություններ չկային», տեղեկացնում է YerevanToday-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.