Եթե ձյունը շարունակվի, աղ-ավազը Երևանում կարող են չբավարարել
Երևանի փողոցներում ցանվող աղ ու ավազը ձյան տեղումների շարունակվելու դեպքում կարող է չբավարարել։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը։
«Այսօր առավոտյան վերջացավ թե՛ Ջրվեժի պահեստում, թե՛ Թբիլիսյան խճուղում։ Հիմա միայն մնացել է մեր հիմնարկում»,– ասաց նա` հավելելով, որ եթե ձյունը շարունակվի ևս 4-5 օր, աղն ու ավազը կարող են չբավարարել։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարեց դիտարկել եղանակային կանխատեսումներն ու անհրաժեշտության դեպքում նոր խմբաքանակի մասին մտածել։
Ինչ վերաբերում է արդեն տեղացած առատ ձյանը, Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ ամբողջ գիշեր Երևանի մաքրման ծառայություններն աշխատել են` անխափան երթևեկություն ապահովելու համար։
«Երևանի կենտրոնական փողոցներն ամբողջությամբ բաց են, երկրորդական փողոցներում աշխատանքները դեռ շարունակվում են»,– ասաց Մանուկյանը։
Օդերևութաբանների կանխատեսումներով` Երևանում մարտի 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 19:41
Новые санкции США против компаний из Китая связаны с торговлей нефтью в интересах Тегерана, сообщила официальный представитель госдепа Тэмми Брюс. Его слова приводит РИА Новости.
-
2025-07-09 19:40
Дональд Трамп перенёс введение повышенных импортных пошлин с 9 июля на 1 августа. При этом он направил лидерам Японии, Южной Кореи, Таиланда, ЮАР и других стран письма с предупреждением о новых тарифах – от 25% до 40%. Об этом сообщает BBC.
-
2025-07-09 19:38
9 июля министр обороны Армении Сурен Папикян провел телефонный разговор с министром обороны и поддержки вооруженных сил Исламской Республики Иран, бригадным генералом Азизом Насирзаде. Об этом сообщает Министерство обороны Армении.
-
2025-07-09 19:35
Защита обжалует решение суда об аресте депутата от оппозиционной фракции "Армения" Артура Саркисяна в течение 10 дней. Об этом журналистам сообщил адвокат Смбат Минасян.