Последние новости

«ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՄԱՆ ՃԱԿԱՏ»-Ը ՈՐՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ Ի ՕԳՈՒՏ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Արևմտյան գլոբալիստական ուժերը 2018 թվականին Հայաստանում ունեցած իրենց ազդեցության գործակալների միջոցով կազմակերպեցին իշխանազավթում, որն ուղղված էր մեր ազգային արժեհամակարգերի`ազգային մշակույթի, լեզվի, կրթության, ընտանիքի, բարոյական արժեքների ոչնչացմանը, որն ի վերջո հանգեցնելու է Հայաստանի, որպես ազգային պետության վերացմանը:

Տևական ժամանակ է «Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության անդամներս համախմբված լինելով մեր երկիրն ու հասարակությունը այդ գլոբալիստական ախտից ազատելու գաղափարի շուրջ, արել ենք հնարավորը մեր նպատակների իրագործման համար: Վերջին մի քանի օրերի ընթացքում հասարակական կազմակերպության անդամներս ակտիվ քննարկումների արդյունքում որշում կայացրեցինք էլ ավելի ակտիվորեն ծավալել մեր գործունեությունը, ընդլայնելով կազմակերպության աշխատանքների աշխարհագրությունը` ներգրավելով նաև մարզերը, ինչպես նաև կատարվող աշխատանքների արդյունավետությունը:

«Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության ակտիվը հայտարարում է, որ որշում է կայացրել վճռական գործողություններ իրականացնել ի օգուտ մեր ազգային արժեհամակարգի պաշտպանության, ակտիվ բացահայտելով ու հրապարակելով այն ուժերին և գործիչներին, ովքեր իրենց արևմտյան տերերի պատվերով զբաղված են մեր` հայի տեսակի ոչնչացումով: Մենք սկսում ենք Պայքարը հանուն այն արժեքների, որոնք մեզ համար անփոփոխ են և անբեկանելի, սա ոչ թե քաղաքական պայքար է, այլ պայքար է հանուն մեր տեսակի: Մենք հայտարարում ենք, որ կանգ չենք առնելու ոչ իշխանությունների կողմից իրականացվող իրավական բռնության և ապօրինությունների, ոչ էլ նրանց կողմից հովանավորվող անհայրենիք տականքի հարձակումների առաջ:

Մեր պայքարի նպատակն ու արդյունքը լինելու է բացառապես ազգային արժեհամակարգի հիման վրա կառուցված Հայոց պետականության կառուցումը, որից մենք ոչ մի վայրկյան չենք շեղվելու կամ հրաժարվելու: Առաջիկայում մենք կհրապարակենք «Ազգային Արժեքների պաշտպանման ճակատ» հասարակական կազմակերպության առաջիկա գործողությունների ճանապարհային քարտեզը և կոչ կանենք մեր գաղափարներն ու սկզբունքները կիսող անհատներին և հասարակական խմբերին միանալ մեզ, համատեղ հասնելու այդ նպատակների իրականացմանը:

Սևան ԱՂԱՋԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ