Последние новости

ՔԿ-ն 44-օրյա պատերազմում զոհվածների ու անհետ կորածների վերաբերյալ նոր տվյալներ է հայտնում

Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։

Նախաքննությունը շարունակվում է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Հիշեցնենք` ՔԿ-ն հունվարի 19-ին հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3809 անձ, անհայտ է 199 զինծառայողի և 21 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ