ՌԴ ԱԳՆ․ ԱՄՆ նախագահի հայտարարությունները ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում
ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան դեմարշ են արել և բողոքի նոտա հանձնել՝ Ռուսաստանի նախագահի հասցեին Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի վերջին անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը, ընդգծվել է, որ ամերիկյան նախագահի հայտարարությունները, որոնք հարիր չեն նման բարձրաստիճան պետական գործչին, ռուս-ամերիկյան հարաբերությունները խզման եզրին են դնում։ ՌԴ ԱԳՆ-ը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված թշնամական գործողությունները վճռական և կոշտ հակահարված կստանան։
«Երկկողմ արդիական հարցերի քննարկման ժամանակ դեսպանի առջև սուր դրվեց ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների նորմալ աշխատանքային պայմանների ապահովման, ներառյալ նրանց անխափան գործունեության երաշխիքների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 19:38
Госсекретарь США Марко Рубио во время выступления в Сенате предупредил, что правительство Сирии во главе с президентом Ахмед аш-Шараа сталкивается с серьезными проблемами, сообщает Al Arabiya.
-
2025-05-20 19:36
Армянская сторона попросила Евросоюз не только воздействовать на Баку, но и помощи через Европейский фонд мира, следует из выступления главы МИД Армении Арарата Мирзояна в ходе регионального семинара послов стран ЕС в Восточной Европе и Центральной Азии.
-
2025-05-20 19:34
Глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян накануне сообщила о вспышке бруцеллёза в селе Чкаловка Гегаркуникской области.
-
2025-05-20 19:29
Союз армян России (САР) обратился в Следственный комитет РФ с призывом возбудить уголовное дело в связи со сносом и осквернением памятников героям Великой Отечественной войны на территории Нагорного Карабаха. Организация расценивает происходящее как оскорбление памяти защитников Отечества и осквернение символов воинской славы России.