Տիգրան Խաչատրյան․ 2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում
2022 թվականին գնաճը կլինի 5.5 տոկոսի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Հնարավոր է մինչև 1.5 տոկոսի շեղում։ ԿԲ-ն հայտարարել է, որ արդյունքային ցուցանիշները շարունակում են մնալ իրագործելի: Չնայած այն ժամանակավոր դժվարություններին, որոնք առկա են այսօր տարածաշրջանում և աշխարհում՝ պայմանավորված հատկապես սննդամթերքի և էներգակիրների հնարավոր գնային փոփոխություններով, լինելու են կառավարելի և տարեվերջին ունենալու ենք օրենքի շրջանակում փաստացի արձանագրված գնաճ», - ասաց նախարարը։
Նա ընդգծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2021-ին պարենի համաշխարհային շուկաներում, կարելի է սպասել, որ պայմանավորված էր կովիդի և դրա հետևանքով նաև արժեշղթաների որոշակի վերադասավորումներով ամբողջ աշխարհում. «Այն, ինչ տեղի է ունենում հիմա, մի քիչ տարբեր է, մի քիչ կապ ունի տարածաշրջանային աանորոշությունների հետ, մեր հիմնական մատարարողների կանոնավորության հետ: Ես գրեթե վստահ եմ, որ եթե մենք միջինժամկետ ժամանակահատվածում գնահատականներ տալու լինենք, այսինքն գնանք 3-5 ամիս առաջ և հետո հետ նայենք, կտեսնենք, որ այդ խնդիրներից շատերը ինքնակարգավորվել են»,-ասաց ֆինանսների նախարարը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".
-
2025-06-17 15:32
Россия в настоящее время видит как минимум нежелание Израиля выходить на мирный трек урегулирования конфликта с Ираном и обращаться за посредничеством в этом вопросе. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.