Պապիկյանը ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Պապիկյանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին է ներկայացրել ՊՆ–ի մտահոգությունները` ադրբեջանական իշխանությունների կողմից մինչ օրս ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման բացառապես մարդասիրական հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնելու փորձերի վերաբերյալ։
Նախարարը նշել է, որ Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի միջև աշխատանքների համակարգմանն առնչվող այլ խնդիրներ:
Ռիբոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն անհրաժեշտ բոլոր քայլերն անում է անհետ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանման ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.