Փրկարարներին դեռ չի հաջողվել գտնել Չինաստանում կործանված Boeing-ի ուղևորների դիերը
Փրկարարները դեռ չեն գտել Չինաստանի հարավում կործանված Boeing 737-ի ուղևորների և անձնակազմի անդամների դիերը, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով փրկարարներին։
«Առայժմ, փրկարարների հաղորդմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կործանված օդանավի բեկորները, սակայն անհայտ կորածները դեռ չեն հայտնաբերվել», - հայտնել է հեռուստաալիքը առավոտյան ժամը 9.50-ին։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Նշվում է, որ լեռնային տեղանքը մեծ դժվարություններ է ստեղծում որոնողական աշխատանքների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Global Times-ը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել են ուղևորների այրված նույնականացման քարտերը, դրամապանակներն ու այլ իրեր։
China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 մարդատար ինքնաթիռը երկուշաբթի կործանվել էր Չինաստանի Գուանսի-Չժուան ինքնավար շրջանի Ուչժոու քաղաքի Թեն կոմսությունում՝ անտառային հրդեհ առաջացնելով։ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանումը, որում 132 մարդ է եղել, այդ թվում՝ 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 11:14
Иран сорвал попытку создания "Зангезурского коридора", заявил советник Верховного лидера ИPИ по международным делам Али Акбар Велаяти, сообщает Tasnim.
-
2025-06-10 11:13
Азербайджан и Турция проведут совместные учения в Нахичевани.
-
2025-06-10 11:11
Премьер-министр Армении Никол Пашинян переходит к практическим действиям в борьбе против высшего духовенства. Он намерен создать координационную группу по смещению Гарегина II и избранию нового Католикоса всех армян.
-
2025-06-10 11:08
Армянская Апостольская Святая Церковь — один из краеугольных столпов духовной и национальной идентичности нашего народа — сегодня сталкивается с беспрецедентным давлением и нападками, напоминающими репрессии советской эпохи.Последние заявления премьер-министра Никола Пашиняна, в которых он не только требует отречения Католикоса Всех Армян, но и призывает «освободить Первопрестольный Эчмиадзин», закономерно вызвали глубокую обеспокоенность как с точки зрения духовной, так и национальной безопасности.