Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։ Այս մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է news.ru-ն:
Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ դա նախատեսված է Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգով։
Մենք ունենք ազգային անվտանգության հայեցակարգ, այն գտնվում է հանրային տիրույթում, կարող եք կարդալ բոլոր այն պատճառները որոնց դեպքում կարելի է միջուկային զենք կիրառել։ Այսինքն՝ եթե վտանգ կա երկրի գոյությանը, ապա դա կարող է օգտագործվել մեր հայեցակարգին համապատասխան»,- ընդգծել է Պեսկովը։
Նշենք, որ The Wall Street Journal-ը նախօրեին, վկայակոչելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին, գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխում է Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման մարտավարությունը։ Պաշտոնյաները կասկածի տակ են դրել ուկրաինական հակամարտության մոտալուտ ավարտը: Նրանց կարծիքով, եթե դա երկարաձգվի, Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել։
Ավելի վաղ Ամերիկայի նախկին առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ասել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում խուսափում է Ռուսաստանի վրա հարձակվելուց, քանի որ վախենում է միջուկային զենքից, որն ունի Ռուսաստանը։ Նա նաև ավանդաբար հայտարարեց, որ եթե ինքը լիներ դեմոկրատ Բայդենի փոխարեն, ուկրաինական ճգնաժամ չէր լինի։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Իրավաբան.net
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 14:58
Священники Армянской Апостольской Церкви высказывают поддержку Католикосу всех армян Гарегину II и предостерегают от нападок на церковные устои.
-
2025-07-12 14:44
Дело об аресте по уголовному делу о содействии незаконной миграции переводчицы, матери троих детей Лианы Арутюнян вызвало большой резонанс в обществе, на ситуацию отреагировала омбудсмен Армении Анаит Манасян и оппозиционные депутаты из фракции "Армения".
-
2025-07-12 14:44
После ареста всех по делу «Священной борьбы» он еще не успокоился. Репрессии в УИУ продолжаются. Об этом написал адвокат Ваан Ованнисян.
-
2025-07-12 13:25
Мэрия Еревана не дала разрешения на шествие и возможную сидячую акцию, запланированные после митинга арцахцев, несмотря на то, что сам митинг был одобрен. Об этом в беседе с Pastinfo сообщил член Совета по защите прав арцахцев Апрес Маргарян.