Последние новости

Արցախում ձյան առատ տեղումների հետևանքով փլուզումներ են եղել

Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզուման դեպքեր, NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:

Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:

ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:

Հասցված վնասների չափը ճշտվում է:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ