Վիգեն ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎՃԱՐՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ և ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱԼՈՒ ԴԻՄԱՑ
Երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Արցախում տիրող իրավիճակի մասին խոսելիս հայտարարում է, որ «պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել», կամ «գազ չլինի, պիտի մի բանով տաքանանք», ուղղակիորեն ուզում է ասել, որ Արցախի անվտանգության հարցերով զբաղվելը ՀՀ իշխանությունների խնդիրը չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Նա ուղղակիորեն ասում է, որ ՀՀ իշխանությունը վաղուց լվացել է ձեռքերը, և Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. ով անվտանգության երաշխավորն է, նրան էլ դիմեք։ Այսինքն՝ ուղղակիորեն հասկացնում է, որ Արցախում գազ չլինելու հարցը ռուսների խնդիրն է, և թող Ռոսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մտածի այդ թեմայի շուրջ։
Անդրանիկ Քոչարյանն իր նմանօրինակ հայտարարություններով արցախցիներին խորհուրդ է տալիս սովորել ապրել այս անմարդկային ռեժիմում, քանի որ այսպիսի իրավիճակներ հաճախ են լինելու, եթե, իհարկե, ռուսական կողմը հարցը չլուծի։ Նման դեպքերում ասում են, որ սրանց նմանների ձայնը տաք տեղից է դուրս գալիս։ Ընդ որում՝ այդ ձայնը դուրս է գալիս 90-ականների սկզբից։ Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը նախկինների նախկին է և մի բան էլ ավելի»,- ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իշխանության տեսակետը հերթական անգամ տիրաժավորում է պարբերաբար սկանդալների կենտրոնում հայտնվող իշխանական գործիչը։
«Իշխանական բուրգում կան դեմքեր, որոնք հենց կոնկրետ ֆունկցիա ունեն՝ հնչեցնելու այն, ինչն ուզում է հնչեցել իշխանությունը։ Այն գինը, որը նմանօրինակ գործիչները վճարում են իշխանության մեջ, տաք տեղերում նստելու համար, ոչ պոպուլյար մտքեր արտահայտելն է, իշխանության դիրքորոշումը հնչեցնելը։ Իշխանությունը նրանց միջոցով է տեղեկատվական արտահոսքեր անում, հասարակությանն ադապտացնում այս կամ այն հերթական սկանդալային իրողությանը։
Նման գործիչներ կան՝ Հովիկ Աղազարյան, նույն Անդրանիկ Քոչարյան, երբեմն՝ Էդուարդ Աղաջանյան և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան և այլն։ Այս մարդիկ շատ լավ հասկանում են, որ նման ցանկացած հայտարարություն իրենց քննադատության և ծաղրի թիրախ է դարձնում, բայց դա այն գինն է, որը պետք է վճարեն իրենց բարեկեցության, իշխանության մեջ մնալու դիմաց»,- ասաց քաղտեխնոլոգը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.