ՀՀ ԱԳՆ․ Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական տալ Ադրբեջանի սադրանքներին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ասկերանում տիրող իրադրության վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է․
«Մարտի 24-ին, ժամը 16:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում խախտել են Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և ներխուժել են Արցախի Փառուխ գյուղ։
Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի` դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը։
Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահ զորքերը, որոնց պատասխանատվության գոտում է տեղի ունենում սադրանքը, միջոցներ կձեռնարկեն, որպեսզի Ադրբեջանի զորքերը անհապաղ վերադառնան ելման դիրքեր և անշեղորեն պահպանեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։
Միջազգային հանրությանը կոչ ենք անում հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»:
NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 11:39
Депутат армянского парламента от оппозиционной фракции "Честь имею" Тигран Абрамян считает, что Ереван и Баку могли согласовать вопрос вывода из Армении российской военной базы.
-
2025-05-19 11:15
Второй президент Армении Роберт Кочарян в интервью ряду армянских СМИ прокомментировал мирный договор между Арменией и Азербайджаном, который планируют подписать власти РА. По словам Кочаряна, никакого мирного договора не будет, это будет документ о Пашиняне и о том, как тот продолжит свои политические перспективы.
-
2025-05-19 11:10
Новости Армении- NEWS.am представляет полное интервью второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-05-19 11:07
Второй президент Армении Роберт Кочарян, проанализировав кадры встреч премьер-министра Никола Пашиняна в Албании, пришел к выводу, что между главой правительства и лидерами Турции и Азербайджана сформировались отношения "господин-слуга". Об этом Кочарян заявил в интервью армянским СМИ.