Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել ոչ բարեկամական երկրներում միջոցների տեղաշարժի համար
Ռուսաստանն՝ ի պատասխան Արևմուտքի կողմից իր ռեզերվների սառեցման, հայելային միջոցներ է կիրառել և սահմանափակումներ մտցրել ոչ բարեկամական երկրներում միջոցների տեղաշարժի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկը։
Կարգավորիչը հիշեցրել է, որ ի պատասխան պատժամիջոցների՝ իշխանությունն արդեն արգելել է օտարերկրյա ներդրողների կողմից արժեթղթերի վաճառքը և միջոցների դուրսբերումը ռուսական ֆինանսական համակարգից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ի պատասխան ռուսական ռեզերվների մի մասի սառեցման՝ Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել դրամական միջոցների տեղաշարժի վրա, որոնք կարող են համադրելի գումարով փոխանցվել ոչ բարեկամական երկրներ»,- ասվում է Ռուսաստանի Բանկի տարածած հայտարարության մեջ:
Կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի 18-ի դրությամբ միջազգային ռեզերվները հասել են պատմական նոր առավելագույնի՝ 643,2 մլրդ դոլարի։ Հունիսի 30-ի դրությամբ դոլարային ակտիվների մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում մեկ տարվա ընթացքում նվազել է 22,2 տոկոսից մինչև 16,4 տոկոս։
Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի գնահատմամբ՝ Ուկրաինայի պատճառով պատժամիջոցների նոր փուլերի արդյունքում Արևմուտքն արգելափակել է իր ոսկու և արժութային պահուստների մոտ կեսը՝ մոտ 300 միլիարդ դոլար։ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը փաստացի չեն կատարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունները, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 16:41
Около 550 граждан России были эвакуированы через Армению и Азербайджан в период с 14 июня, сообщила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-19 16:40
Глава мониторинговой миссии ЕС в Армении (EUMA) Маркус Риттер вновь опроверг обвинения Азербайджана в разведывательной деятельности. Слова Риттера приводит Armenpress.
-
2025-06-19 16:36
100% акций ЗАО «Электрические сети Армении» заложены в международных финансовых организациях. Согласие на данную сделку дало само Правительство Армении 27 августа 2021 года, а 1 сентября – Комиссия по регулированию общественных услуг республики. Об этом пишет Factor.am.
-
2025-06-19 16:36
Представители Международного комитета Красного Креста в июне навестили армян, удерживаемых в Азербайджане. Об этом руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни сообщила Sputnik Армения.