Սլավիկ Առուշանյան․ Եթե Քարագլուխն անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում հնարավոր չի լինի մնալ
Քարագլուխը իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում և շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արցախյան շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, ԼՂՀ նախկին պատգամավոր Սլավիկ Առուշանյանը։
«Հստակ տեղեկություն չունեմ, թե ինչ վիճակ է հիմա Փառուխում։ Կարող եմ ասել, որ Քարագլուխ բարձունքը հիմնականում մեր վերահսկողության տակ է։ Քարագլուխը դեռևս միջնադարից կարևոր ստրագետիական կետ է եղել արաբական արշավանքներ դեմ պայքարում։ Հիմա էլ իր նշանակությունը չի կորցրել, իշխող բարձունք է, եթե այն ամբողջությամբ անցնի Ադրբեջանի ձեռքը, Ասկերանում և շրջակա գյուղերում հնարավոր չի լինի մնալ»,– ասաց Սլավիկ Առուշանյանը։
Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումները այս գիշեր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա և կիրառել ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։
Ըստ ՊԲ–ի՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 16:11
Представительство Детского фонда ООН (ЮНИСЕФ) в Азербайджане прекратит свою деятельность в ближайшие месяцы. Об этом региональный руководитель пресс-службы ЮНИСЕФ по Европе и Центральной Азии Ирина Мазур сообщила Report.
-
2025-05-13 16:09
Жертвы финансового мошенничества провели повторную демонстрацию у ЦБ Армении.
-
2025-05-13 16:04
Грузинская сторона обещала выступить с официальным заявлением по поводу препятствий для транзита армянской алкогольной продукции через эту республику. Об этом сообщила журналистам представительница Прошянского коньячного завода Гаяне Погосян, которая вместе с представителем другой компании сегодня в ходе акции у диппредставительства пошла на встречу в посольство. Их принял лично посол.
-
2025-05-13 16:03
Плата за призыв на один месяц вместо двух лет составит 20 миллионов драмов, а за 15 миллионов служба закончится через шесть месяцев.