ՌԴ ՊՆ․ Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխի շրջանից
Ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Գրանցվել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական մարդ ամեն կողմից: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։
Անցկացված բանակցությունների արդյունքներով՝ ադրբեջանական կողմն իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերում Փառուխ բնակավայրի տարածքից: Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության երեք շարասյան ուղեկցումը Լաչինի միջանցքով. երկուսը՝ հյուսիսային, մեկը՝ հարավային ուղղություններով:
Իրականացվել է հերթապահություն 4 երթուղով Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի և Շուշիի շրջաններում:
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր, ընդհանուր առմամբ, ռուսական խաղաղապահ զորակամզի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2 358,9 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 257 պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահների անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխման համար անխափան փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի գեներալների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».