Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄԵՆևԻՆ ԷԼ ԱՄԵՆԱԿԱՐՈՂ ՉԷ
Ռուսաստանն ամենևին էլ ամենակարող չէ, ինչպես շատերը համարում և ենթադրում էին: Այս մասին արդեն գիտեն ոչ միայն Հայաստանի թշնամիները, մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունների մասին, ըստ քաղաքագետի, այժմ գիտեն նաև նրա պոտենցիալ հակառակորդները: Սա հասկանալով՝ Ռուսաստանը ևս սկսել է զգուշավորություն դրսևորել՝ կշռադատելով բոլոր դրական և բացասական կողմերը։ «Այժմ խաղը վարում են Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Մեր մասին պետք է մոռանալ, քանի որ գործող իշխանության գործողությունների ու քայլերի շնորհիվ Հայաստանը, փաստորեն, զրկվեց իր սուբյեկտիվությունից։ Ամեն ինչ սկսվեց դեռ 2018թ. Այն ժամանակ սկսված գործընթացներն ուղղված էին Հայաստանը սուբյեկտիվությունից զրկելուն։ Հիմա մենք ավելի շատ կամազուրկ երեխայի ենք նման»,- ասաց փորձագետը։
Ինչպես նշեց Էլբակյանը, Ռուսաստանի տեսանկյունից Ղարաբաղում ադրբեջանցիների գրաված բարձունքները չնչին են և որևէ արժեք չեն ներկայացնում։
Այնուամենայնիվ, քաղաքագետը չբացառեց Մոսկվայի և Բաքվի հնարավոր առճակատումը։ Սակայն նա շտապեց նկատել, որ այդ օրը դեռ շատ և շատ հեռու է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.