Հայաստանի պարտքը Ռուսաստանին կարող է փոխհատուցվել համատեղ կլիմայական նախագծերի միջոցով
Հայաստանի պարտքը Ռուսաստանին կարող է համատեղ կլիմայական նախագծերի անցկացման միջոցով փոխհատուցվել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ «պարտք կլիմայի դիմաց» մեխանիզմի շուրջ Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Էրիկ Գրիգորյանի հետ կլիմայի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի բանակցություններից հետո։
«Զրույցի ընթացքում քննարկվել են կլիմայական համատեղ ծրագրերի իրականացման միջոցով Հայաստանի Հանրապետության պարտքի փոխհատուցման հեռանկարները։ Նման մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել փոխառուի պարտքային բեռը և նպաստել տնտեսության դեկարբոնացման համալիր միջոցառումների իրականացմանը։ Կողմերը բացահայտել են մի շարք պոտենցիալ նախագծեր, այդ թվում՝ հիդրոօդերևութաբանական ծառայությունների կարողությունների ամրապնդման, հասարակական տրանսպորտի էլեկտրաֆիկացման և կլիմայի փոփոխությանը հարմարվելու ոլորտներում:
Էդելգերիևը Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է դրա համար շուկայական մեխանիզմներ օգտագործել՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի 6-րդ հոդվածի շրջանակներում, որը կարող է հիմք ծառայել համատեղ կլիմայական նախագծերի համար։
Փարիզի կլիմայի համաձայնագրի ջերմաստիճանային նպատակներին հասնելու գործում Ռուսաստանի Դաշնության ազգային մակարդակով ներդրումը ներառում է կամավոր տեխնոլոգիական օգնության տրամադրում 12 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.