ՌԴ-ն 9 նոր միջանցքներ է բացում փախստականների համար
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են խաղաղ բնակչության տարհանման 9 լրացուցիչ միջանցքներ բացելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանը համաձայնել է Ուկրաինայի առաջարկին։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Ըստ նրա` խոսքը Կիևի, Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Մարիուպոլի ուղղությունների մասին է։
«Այդ երթուղիներով ելքը տրամադրվում է ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Ուկրաինայի արևմտյան սահմաններ` պաշտոնական Կիևի կողմից վերահսկվող տարածքներով: Ռուսական կողմի առաջարկած հումանիտար միջանցքներից ուկրաինական իշխանությունները պայմանավորվել են միայն երկուսի շուրջ, բայց դարձյալ ոչ դեպի Ռուսաստան»,- ճեպազրույցում ասել է Միզինցևը։
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանը, առանց Ուկրաինայի մասնակցության, Մարիուպոլից արդեն տարհանել է ավելի քան 108 000 մարդու։
ՌԴ ՊՆ տվյալներով` վերջին 1 օրվա ընթացքում ԴԺՀ-ից, ԼԺՀ-ից ու Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարհանվել 19 247 մարդ, որոնցից 4078-ը երեխաներ են։ Ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության ողջ ընթացքում 488 930 մարդ է տարհանվել, որից 101 423 երեխա։
Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատել է 59 848 տրանսպորտային միջոց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.