Գերմանիան հրաժարվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել
Գերմանիայի իշխանությունները ՌԴ–ի կողմից գազի մատակարարումների դադարեցման դեպքում արտակարգ իրավիճակների ծրագիր են գործարկել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը։
«Ռուսաստանի կողմից մի շարք հայտարարություններ են արվել այն մասին, որ եթե էներգակիրների դիմաց վճարումը ռուբլով չիրականացվի, մատակարարումները կդադարեցվեն։ Նման իրավիճակի նախապատրաստվելու համար կանխարգելման առաջին մակարդակի մասին եմ հայտարարել», – ասել է նա։
Նրա խոսքով` արտակարգ իրավիճակների ծրագիրը երեք աստիճան է նախատեսում, դեռ միայն առաջինն է գործարկվել։ Այն իրավիճակի մոնիթորինգ է նախատեսում, ճգնաժամային շտաբ կստեղծվի։
Հաբեքը հավելել է, որ Գերմանիան Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի դիմաց ռուբլով չի վճարի և չի խախտի գործող պայմանագրերը։ Նախարարը հավելել է, որ գերմանական ընկերությունները իրավիճակը նույն կերպ են գնահատում։ Հաբեքը վստահեցրել է, որ երկրում մատակարարման գծով խափանումներ չկան։
«Գերմանիայի էներգամատակարարումների անվտանգությունն ապահովված է, գազի պահեստարանները 25%–ով հագեցած են», – ասել է Հաբեքը։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են ԶԼՄ–ները, Վատիկանի բանկը 10 մլն եվրո է փոխանցել ՌԴ ԿԲ–ին գազի դիմաց վճարելու համար ռուբլի ձեռք բերելու համար։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի23-ին հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ բարեկամական երկրների հետ գազի դիմաց վճարումները այսուհետ ռուբլով է իրականացնելու, ԵՄ և ԱՄՆ ռուսական ապրանքներ մատակարարել և իրենց արժույթով վճարումներ ստանալն իմաստ չունի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է անփոփոխ թողնել նախկինում պայմանագրերում արձանագրված ծավալներն ու գները։
ՌԴ–ից նավթի ներմուծումից ԱՄՆ–ի հրաժարվելու ֆոնին նմանատիպ միջոցներ կիրառելու վերաբերյալ պարբերաբար քննարկումներ են ընթանում Գերմանիայում և ԵՄ–ում։ ԳԴՀ–ի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այդ միջոցը հետագա հավանական քայլերի մի մաս է, բայց ներկա պահին Բեռլինը անհրաժեշտ է համարում շարունակել ներմուծել ՌԴ–ի էներգակիրները` զուգահեռաբար աշխատելով հետագայում էներգահամակարգի դիվերսիֆիկացման հաշվին դրանից աստիճանաբար հրաժարվելու ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.