ԿԲ․ Մեկ ամսում օտարերկրացիները ՀՀ-ում շուրջ 21000 բանկային հաշիվ են բացել
Այս տարվա փետրվարի 28-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների կողմից Հայաստանում բացվել է 20860 բանկային հաշիվ։ Այդ մասին 1lurer.am-ի հարցման ի պատասխան հայտնել են Հայաստանի կենտրոնական բանկից:
Լրատվամիջոցը նշում է, որ հարյուրավոր նոր ընկերություններ բացելուց և զբոսաշրջային ոլորտն ակտիվացնելուց զատ, սա, ըստ էության, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մեկ ամսվա կտրվածքով հերթական ազդեցությունն է Հայաստանի տնտեսության, տվյալ դեպքում՝ բանկային համակարգի վրա:
Հայաստանյան բանկերը անխոչընդոտ ապահովում են նոր հաճախորդների բանկային ծառայությունների սպասարկումը, հայտնել են գլխավոր դրամատնից: Իսկ թե ի՛նչ ազդեցություն կունենա նոր հաճախորդների ավելացումը, Կենտրոնական բանկից պարզաբանել են.
«Հաճախորդների ավելացումը դրական երևույթ է ցանկացած առևտրային կազմակերպության համար։ Դա նշանակում է շրջանառության աճ և մատուցվող ծառայությունների ավելացում»:
Ավելի վաղ ԿԲ-ն հայտնել էր, որ Հայաստանում ոչ ռեզիդենտների հաշիվների մեծ մասը բացել են Ռուսաստանի քաղաքացիները, որոնց հոսքը Հայաստան վերջին շաբաթներին զգալիորեն աճել է։
Ուկրաինական պատերազմի և արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների և ակտիվների հոսքը հույս է տալիս ՀՀ կառավարությանը պահպանել տնտեսական ակտիվությունը:
«Պիտի արձանագրենք, որ մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է», - կառավարության մարտի 24-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Թեև նա ընդունում է, որ սա ֆունդամենտալ ցուցանիշ չէ, այնուամենայնիվ «որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու»:
Նշենք նաև, համաձայան ԿԲ վերջին կանխատեսման՝ Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները կարտահայտվեն տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Ըստ այդմ, Հայաստանում տնտեսական աճը նախկինում գլխավոր բանկի կանխատեսած 5,3 տոկոսից նվազելու է մինչև 1,6 տոկոս 2022-ի համար: 2022-ի պետական բյուջեի հիմքում դրված է 7 տոկոս աճի կանխատեսումը:
ԿԲ կանխեսման հետ համաձայն չէ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որի կարծիքով կառավարությունը ձգտելու է ապահովել բյուջեով նախատեսված տնտեսական աճի մակարդակը:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.