Վահե Հովհաննիսյան. Ընդդիմությունը կոնսոլիդացնող ռեսուրս չունի
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ընդդիմությունը պետք է աշխատեր նոր օրակարգի ներկայացման ուղղությամբ, սակայն ուժերը չտեսան դրա կարևորությունը և համահայկական նոր օրակարգով հանդես գալու առաքելությունն իրենց վրա չվերցրին։ Այս մասին մարտի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակը կարևոր միավորող գործոն էր, սակայն 44-օրյա պատերազմը լուրջ հարված հասցրեց հայկական ինքնությանը։ «Պարզվեց, որ պարտության շուրջ համախմբվելը շատ դժվար է։ Դրա համար Հայաստանը պետք է նոր օրակարգ ներկայացներ, այդ ուղղությամբ ոչինչ չարվեց, այդ թվում՝ ընդդիմության կողմից»,- հավելեց Հովհաննիսյանը։
Հիմնական գաղափարը, ըստ նրա, պետք է լինի հայակենտրոն օրակարգի ձևավորումը: «Ո՞վ պետք է դա անի: Դա պետք է անի իշխանությունը, բայց չի անում ու չի անի։ Արդյունքում դա պետք է անի ընդդիմությունը, բայց չունի կոնսոլիդացնող ռեսուրս։ Միգուցե եկեղեցին կարող է նման գործառույթ ստանձնել, բայց դրա գործիքակազմը բավարար չի»,- նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը լուրջ նախադրյալներ է ստեղծել հայկական աշխարհի պառակտման համար, քանի որ աշխարհի տարբեր երկրներում հայկական համայնքները տարբեր, հակադիր քարոզչական գաղափարների ազդեցության տակ են։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխադարձ պատժամիջոցները հայկական համայնքների միջև կապերի նվազման կհանգեցնեն, ինչը ևս պառակտման կբերի:
«30 տարի մեզ չհաջողվեց անկախ երկրի քաղաքացի ձևավորել, չհաջողվեց ազգային և պետական էլիտաներ ձևավորել, որոնք վեր կլինեին իշխանությունից, կլանային և անձնական շահերից։ Մեր էլիտաները կամ փող են աշխատել, կամ ապրել են այլ իրականության մեջ»,- եզրափակեց փորձագետը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.