Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՊՈՐՏՖԵԼԻ ՄԻ ՄԱՍԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հետ` վերջինիս սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասի փոխանցման վերաբերյալ, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը:

Մարտի 28-ից Արդշինբանկը կսպասարկի ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների մի մասին: Արդեն աշխատանքներ են տարվում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի սպառողական վարկերի մանրածախ պորտֆելի մի մասն Արդշինբանկին փոխանցելու ուղղությամբ: Նոր հաճախորդներին ուղարկվում են համապատասխան անհատական հաղորդագրություններ, որոնցով ներկայացվում են իրենց վարկի նոր վարկային կոդը ու այսուհետ վարկի մարումներն Արդշինբանկում իրականացնելու մանրամասները:

Կարևոր է նշել, որ Արդշինբանկը ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ վարկառու հաճախորդների սպասարկումն իրականացնելու է նույն պայմաններով, ինչ նախկինում. պայմանագրերի գործող պայմանները, այդ թվում՝ տոկոսադրույքի չափը, վարկի ժամկետը և վարկի հիմնական այլ պայմաններ մնում են անփոփոխ՝ պահպանելով իրենց իրավական ուժը:

Ձեռք բերված համաձայնության արդյունքում կապահովվի ավելի քան 56.000 հաճախորդների բանկային սպասարկումը՝ տեղական և միջազգային կանոնների բոլոր պահանջներին համապատասխան: Արդշինբանկի առաջիկա գործողությունները նպատակաուղղված են լինելու հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և սպասարկման բոլոր միջոցներով լիարժեք և անխափան սպասարկում ապահովելուն իր հաճախորդների համար հուսալի գործընկեր լինելու հանձնառության շրջանակներում:

Տվյալ գործարքը համահունչ է Արդշինբանկի ռազմավարությանը և ուղղված է բանկի մանրածախ բիզնեսի զարգացմանը։

Արդշինբանկը ամբողջական համապատասխանություն է պահպանում միջազգային որոշումներով, ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի, Բանկի միջազգային գործընկերների կողմից սահմանված AML, KYC ստանդարտներին, ինչպես նաև համապատասխանում է Բանկի ներքին քաղաքականությանը և չափանիշներին:

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "ПОЭТ В КИТЕЛЕ": ВЕТЕРАН ВОВ ЛАЧИН СТЕПАНЯН ПРЕДСТАВИЛ В ЕРЕВАНЕ СБОРНИК СТИХОВ
    2025-05-01 10:40

    В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.

  • АДВОКАТ: ЗДАНИЕ ПРЕДСТАВИТЕЛЬСТВА АРЦАХА НЕ ЗАЛОЖЕНО, ЭТИ СВЕДЕНИЯ НАДУМАНЫ
    2025-04-30 18:47

    Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.

  • ВСЕМИРНЫЙ ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА В ЮКЖД ОТМЕТИЛИ РЯДОМ МЕРОПРИЯТИЙ
    2025-04-29 11:06

    28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".

  • Акоп БАДАЛЯН: КТО ТАКОЙ ПРЕМЬЕР-МИНИСТР ЭСТОНИИ, ЧТОБЫ ГОВОРИТЬ ОБ АРМЕНИИ В ТАКОМ ТОНЕ?
    2025-04-29 10:16

    Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ