«Ալմազ-Անթեյ» կոնցեռնը կմասնակցի «ԱրմՀայՏեք-2022»-ին
««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը կմասնակցի «ԱրմՀայՏեք - 2022» սպառազինությունների պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսին, որը կկայանա 2022թ. մարտի 31-ապրիլի 2-ը Երևանում, հայտնում է ընկերությունը։
Կոնցեռնը ՀՀ մայրաքաղաքում մոդելների տեսքով կներկայացնի C-400 «Տրիումֆ» զենիթահրթռիային համակարգը, «Բուկ-М2Э», «Սոսնա», «Տոր-М2Э», «Տոր-М2К» և «Տոր-М2КМ», «Օսա АКМ1» զենիթահրթիռային համալիրները և «Տունգուսկա-М1» զենիթային հրանոթա-հրթիռային համակարգը։
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ուսումնասիրել օդային հայտնաբերման «Պոդլյոտ– Е», «Գամմա–ДЕ», «Կաստա 2Е2» ռադիոլոկացիոն կայանների (ՌԼԿ), ցամաքային հետախուզության «Ֆարա– ВР», ПРП-5 ՌԼԿ–ների և օբյեկտների պաշտպանության «Սովա» ռադիոլոկացիոն կայանների հնարավորությունները։ «ԱրմՀայԹեք»–ում առաջին անգամ հնարավոր կլինի տեսնել «Վիկինգ» ԶՀՀ–ն և «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգը։
«Վիտյազը» մեծ հետաքրքրություն է առաջացնում օտարեկրյա պատվիրատուների մոտ։ Այդ համակարգն ունակ է արդյունավետ կերպով խոցել օդային հարձակման ոչ միայն գոյություն ունեցող, այլև հեռանկարային միջոցները։ Այն «համադասարանցիներին» գերազանցում է մարտական հավաքածուի մեջ հրթիռների քանակով և աչքի է ընկնում խափանումներից ՌԼԿ–ի բարձր պաշտպանվածությամբ. այն կարող է իրավիճակին հետևել բոլոր ուղղություններով միաժամանակ»,–նշվում է հաղորդագրության մեջ։
«ԱրմՀայՏեք»–ում առաջին անգամ «Ալմազ–Անթեյը» կներկայացնի նաև «Ադյուտանտ» ունիվերսալ թիրախային–վարժական համալիրի օրինակը։
Հատուկ ուշադրություն կդարձնեն մատակարարվող տեխնիկայի սպասարկման և հետվաճառքային սպասարկման, արդիականացման և օգտահանման, ինչպես նաև մասնագետների ուսուցման հարցերում կոնցեռնի լայն հնարավորությունների ներկայացմանը։
««Ալմազ Անթեյ» կոնցեռն ՎԿՕ» բաժնետիրական ընկերությունը ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի խոշորագույն ինտեգրված միավորումներից մեկն է, որի կազմում ընդգրկված է ավելի քան 60 բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն: Ընկերության արտադրանքն աշխարհի ավելի քան 50 երկրների սպառազինության մասն է կազմում։
Հավելենք, որ «ԱրմՀայԹեքը» պետք է կայանար 2021 թվականի մարտի 25-27-ը, սակայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը փոխել էր ժամկետը՝ համաճարակային իրավիճակի պատճառով:
Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 60 մասնակից՝ Հայաստանի և այլ երկրների արդյունաբերական ձեռնարկություններ։ Նախատեսվում է 20-ից ավելի երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցություն, լայնածավալ գործարար և բանակցային ծրագրերի իրականացում, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.