«Ապագա հայկականը» նախաձեռնությունը բաց նամակ է տարածել
«Ապագա հայկականը» նախաձեռնությունը հանդես է եկել ՀՀ նախագահին, վարչապետին, Ամենայն հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսներին, Արցախի նախագահին, ԱԺ նախագահին ուղղված բաց նամակով։
«Արցախը վտանգված է, նրա բնակչությունը առերեսվում է ֆիզիկական ու սոցիալական անվտանգության ամենօրյա սպառնալիքների՝ առանց իր ապագայի որևէ որոշակիության։ Թուրքիան ու Ադրբեջանը դաշնակցաբար շարունակում են Հայաստանին առավելագույն կորուստներ պարտադրելու իրենց քաղաքականությունը։ Նրանց հետ ընթացող բանակցությունները կարող են հանգեցնել հարկադրված համաձայնությունների, որոնք էլ ավելի կվտանգեն մեր իսկ հայրենիքում հարատևող պետություն կառուցելու մեր կարողությունը»,– ասված է նամակում:
Նշվում է նաև, որ ՀՀ տնտեսական զարգացումը բավարար չէ ազգային անվտանգության ապահովման կարիքները հոգալու համար։ Երկիրը կանգնած է աշխարհաքաղաքական լրջագույն սպառնալիքների, պատերազմների, համավարակի և պատժամիջոցների վտանգների առջև:
«Հայաստանի ներկա իրավիճակի համար պատասխանատու է երկրի ընտրված կառավարությունը։ Սակայն այն գործողությունները, որ կառավարությունն այժմ ձեռնարկում է և կամ չի ձեռնարկում, իրենց ներգործությունը կունենան ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի ապագայի վրա»,– գրված է նախաձեռնության նամակում։
Խնդիրների լուծումը նախաձեռնության անդամները տեսնում են այնպիսի առաջնորդների մեջ, որոնք կհաղորդակցվեն, կլսեն, կներգրավեն ու կմիավորեն ազգը, կհամատեղեն ռեսուրսները և կգործեն միասին՝ հասկանալով, որ ոչ մի խումբ կամ քաղաքական կուսակցություն միայնակ չպետք է որոշումներ կայացնի:
«Դեռևս շատ ուշ չէ համախմբվելու համար։ Մենք ոչ թե հանդիսատեսներ ենք, այլ վերապրողների ազգ: Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հավաքական ապագան»,– նշում է կազմակերպությունը։
«Ապագա հայկականը» նախաձեռնությունը պատմական պատասխանատվությունը հասկանալու և դրամում իր ներդրումն ունենալու պատրաստակամություն է հայտնում։
Հիշեցնենք` «Ապագա հայկականը» ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի և նրա համախոհների նախաձեռնությունն է, որի մասին նա պատմել էր 2021թ–ի մայիսին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 19:36
Магазины Армении с 1 августа должны будут делать уточнения к цене, пересчитывая ее на килограммы или литры. Об этом заявил Sputnik Армения член Комиссии по конкуренции Армении Тигран Маркосян, комментируя изменения в законе "Об экономической конкуренции", которые вступают в силу с 1 августа.
-
2025-07-15 19:33
Верховная Рада продлила на три месяца – до 5 ноября 2025 года – военное положение и мобилизацию в Украине.
-
2025-07-15 19:30
Аргишти Мехакян назначен и.о. руководителя общины Вагаршапат Армавирской области Армении. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе правительства республики.
-
2025-07-15 19:25
Депутаты парламента Армении представили личные поручительства в суд с просьбой изменить меру пресечения в отношении 36-летней Лианы Арутюнян. Об этом сообщила ее адвокат Заруи Постанджян.