Չկա ռուբլի՝ չկա գազ․ Պուտինը գազի դիմաց ռուբլով վճարման մասին հրամանագիր է ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Պուտինն այս մասին հայտնել է այսօր ավիացիոն ոլորտի ժողովի ժամանակ։
«Այսօր ստորագրել եմ հրամանագիր, որը սահմանում է այսպես կոչված ոչ բարեկամական պետությունների հետ ռուսական բնական գազի առևտրի կանոնները», - ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ Արևմուտքի երկրները պետք է հաշիվներ բացեն ռուսական բանկերում, որ Ռուսաստանից գազ գնեն:
«Մենք նման երկրներին` (ոչ բարեկամական) կոնտրգործակալներին, հասկանալի ու թափանցիկ սխեմա ենք առաջարկում։ Ռուսական բնական գազ ձեռք բերելու համար նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։ Վաղվանից՝ ընթացիկ տարվա ապրիլի 1-ից, հենց այդ հաշիվներից է իրականացվելու մատակարարված գազի վճարումը», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուբլով է կատարելու ոչ բարեկամական երկրներին գազ մատակարարելու հաշվարկները: Նա ԿԲ-ին և կառավարությանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում հստակեցնել Եվրոպայի հետ ռուբլով գործարքներ իրականացնելու կարգը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: