Շիրակցի գերիների հարազատները մի քանի ժամ է՝ Կառավարության դիմաց են. նրանց դեռ ոչ ոք չի ընդունել
Շիրակցի գերիների հարազատներին, որոնք այսօր ժամը 10։00–ից գտնվում են Կառավարության շենքի դիմաց, գործադիր մարմնից ոչ ոք չի ընդունել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց մեկ տարուց ավելի գերության մեջ գտնվող հայ զինծառայողի եղբայրը։
«Հանդիպում ենք պահանջում վարչապետի, Պաշտպանության նախարարի կամ էլ Ազգային ժողովի նախագահի հետ։ Մեզ մոտեցել է վարչապետի օգնականը, լսել մեր պահանջը։ Մինչ այս պահը մեզ ոչ ոք չի ընդունել»,– ասաց գերիի հարազատը։
Հիշեցնենք, որ գերիների հարազատները անցնող մեկ տարում պարբերաբար նստացույց են արել Կառավարության շենք դիմաց, հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և պահանջել, որ իրենց որդիների վերադարձի գործընթացը արագացվի։ Նրանց խոսքով, գերեվարվելուց հետո մեկ տարվա ընթացքում իրենց անընդհատ խոստացել են, որ շուտով վերադառնալու են գերիները, բայց մինչ օրս իրենց հարազատները գերության մեջ են։
44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար և Խծաբերդ համայնքների ուղղությամբ և գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։
Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 32-ն է վերադարձվել Հայաստան։ Նրանցից 3–ը Ֆրանսիայի կառավարության և Եվրամիության միջնորդությամբ փետրվարին վերադարձվել են Հայաստան։
Շիրակցի գերիների հարազատները Կառավարության մոտ վերջին անգամ հավաքվել էին հունվարին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.