ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՕԳՏՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ
Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի իրադարձություններում Ռուսաստանի զբաղվածությունից։ Այս մասին «ЛДПР ТВ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության Գերագույն խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Շերինը։
«Սա, այսպես կոչված, գործընկերների «նորմալ» պահվածք է, որոնք որոշ ժամանակ հարմար պահի են սպասում, և երբ ռուսական բանակը մասնակցում է նման լայնածավալ միջոցառումների, փորձում են օգտագործել իրենց հնարավորությունը՝ ինչ-որ կերպ իրենց մասին միջազգային ասպարեզում հիշեցնելու համար, փորձում են Ռուսաստանին շանտաժի ենթարկել նրանով, որ հիմա մեր հիմնական միջոցներն ու ուժերը զբաղված են»,-ասել է նա։
«Բայց նրանք մոլորության մեջ են այն առումով, որ Ռուսաստանն այսօր ամբողջովին զբաղված է՝ իր զինված ուժերով և ռեսուրսներով։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժեր և միջոցներ, որպեսզի համարժեք արձագանքի բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնք կարող են նկատվել սահմանամերձ տարբեր շրջաններում…
Խորհրդային Միության փլուզումից հետո յուրաքանչյուր հանրապետություն ընտրեց իր ուղին։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը չմտավ ՀԱՊԿ, ավելին՝ համապատասխան երկկողմ համաձայնագրեր կնքեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ։ Հիշեցնեմ, որ Թուրքիան մի պետություն է, որը մեր ինքնաթիռները խոցելու որոշումներ է կայացնում։ Թուրքիան երբեք չի եղել, չի հանդիասնում և չի լինի բարեկամ պետություն։ Ըստ այդմ, ցանկացած պետություն, որը ռազմական դաշինքի մեջ է Թուրքիայի հետ, նույնպես չի կարող մեզ բարեկամ լինել։ Վաղ թե ուշ դա տեղի կունենա։ Իսկ երբ շահերի բախում է տեղի ունենում, ապա, համապատասխանաբար, Ադրբեջանն այսօր պարզ և հստակ հասկացնում է, որ չի պատրաստվում հաշվի առնել ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի ժողովրդական հանրապետության տարածքում։ Մենք ստնում ենք Խորհրդային Միության ազգային քաղաքականության հետևանքները։ Եվ իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունը պետք է ի սկզբանե արմատախիլ անի այս բոլոր հարցերը... Դեռևս այն ժամանակ, երբ Թուրքիան հանդես եկավ Ադրբեջանի կողմից, Ռուսաստանը, հավանաբար, պետք է ավելի վճռական հանդես գար Հայաստանի կողմից: Այդ դեպքում գուցե այսօր շատ հարցեր չծագեին։
Եթե այսօր ինչ-որ մեկը փորձում է ինքն իր մասին հիշեցնել և դրսևորել իրեն, դա ժամանակավոր երևույթ է, մինչև որոշակի պահ... Ուկրաինան նույնպես փորձեց դրսևորել իրեն, բայց հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Մենք բոլորին կհանգստացնենք, միշտ կարգուկանոն կհաստատենք»,- եզրափակեց քաղաքական գործիչը։
Regions.ru պորտալի համար իր մեկնաբանության մեջ Շերինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտավախությունները անհիմն չեն։ «Իսկապես, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի փորձերը օգտվելու այն հանգամանքից, որ մեր հայացքները, մեր զինված ուժերը, մեր արտաքին քաղաքական բոլոր կառույցները Ուկրաինայի իրադարձությունների կողմն են ուղղված։
Բայց այս իրավիճակում, իմ կարծիքով, Հայաստանն իրավունք ունի, որպես ՀԱՊԿ անդամ, դիմել Ռուսաստանի Դաշնությանը։ Ես չեմ ուզում որևէ մեկին խորհուրդներ տալ, բայց կարող եմ ենթադրել, որ եթե Թուրքիայի և Ադրբեջանի միջև համապատասխան հարաբերություններ կան, և Թուրքիան ռազմատեխնիկական օգնություն է ցույց տալիս Ադրբեջանին, ապա ՀԱՊԿ անդամ Ռուսաստանն էլ իրավունքներ, լիազորություններ ունի Հայաստանի հետ կապված։ Եվ եթե իրավիճակը մտնի նման տագնապալի հարթություն, ապա հավանաբար հայերը հնարավորություն ու իրավունք ունեն պաշտոնապես դիմել Ռուսաստանին՝ ռազմատեխնիկական աջակցության համար, ինչը նախկինում չեն արել։ Նկատի ունեմ հետևյալ սխեման՝ հայկական բանակ և ռուսական սպառազինություն։
Եթե ադրբեջանական կողմը, հնարավոր է, որոշակի թուլություն է տեսել Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններում, ապա սա շատ խաբուսիկ տպավորություն է։ Առավել ևս, այստեղ իրավիճակները շատ տարբեր են։ Մի դեպքում խոսքն այն մասին է, որ Ռուսաստանը Ուկրաինայի բնակչությանը վերաբերվում է որպես սեփական քաղաքացիների, և փորձում է նվազագույնի հասցնել խաղաղ բնակչության կորուստները։ Իսկ եթե խոսենք հայկական բանակի գործողությունների մասին ռուսական զենքի օգնությամբ, ապա կարծում եմ, որ հայկական բանակն ունի իր սկզբունքներն ու մարտավարությունը։ Ասենք միայն, որ Հայաստանը պարզապես դեռ չի խնդրել ու Ռուսաստանից չի ստացել այդ ռազմատեխնիկական օգնությունը, որը կարող է արմատապես փոխել իրադարձությունների ընթացքը»,- նշել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.