Последние новости

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել միակողմանի պատժամիջոցները դատապարտող բանաձևին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանում հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել միակողմանի պատժամիջոցների ընդունումը դադարեցնելու մասին բանաձևին։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ փաստաթղթին կողմ է քվեարկել 27 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Վենեսուելան, Հնդկաստանը, Չինաստանը և Կուբան։ Դեմ՝ 14 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ–ը, ԵՄ անդամ երկրները։

Վեց երկիր, մասնավորապես Հայաստանը, Բրազիլիան և Մեքսիկան, ձեռնպահ են քվեարկել։

Բանաձևում ասվում է, որ խորհուրդը խստորեն դատապարտում է որոշ երկրների կողմից պատժամիջոցների շարունակական միակողմանի կիրառումը` որպես ճնշման միջոց, ներառյալ քաղաքական և տնտեսական ճնշումը, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ