Թուրքիայում ՌԴ դեսպան․ Ձեր անօդաչուները սպանում են մեր զինվորներին
Թուրքական «Բայրաքթար» մարտական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) առաքումները Ուկրաինա ցավագին են ընկալվում ռուս հասարակության մեջ, «Айдынлык» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Չեմ կարող չանդրադառնալ մի հարցի, որն ինձ այստեղ հաճախ են տալիս՝ ինչպե՞ս ենք վերաբերվում թուրքական «Բայրաքթար»-ների մատակարարմանը Ուկրաինային։ Դե, ես լիովին ազնիվ կլինեմ. դուք չեք էլ կարող պատկերացնել, թե որքան ցավագին են ընկալվում այդ առաքումները ռուս հասարակության մեջ:
«Բիզնեսը բիզնես է» բացատրությունները չեն հասկացվում, քանի որ ձեր անօդաչու թռչող սարքերը սպանում են մեր զինվորներին, դրա համար են դրանք գնվում։ Ի դեպ, նշեմ՝ մի երկիր, որը հավակնում է Թուրքիայի դաշնակիցը համարվել, սովորություն ունի մեծ քանակությամբ զենք փոխանցել նրանց, ում հետ կռվում են «մեհմեդները» (թուրք զինվորները), իսկ դա Անկարային այնքան էլ դուր չի գալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ մեզ պետք է դուր գա», - շեշտել է դիվանագետը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:29
Католикос Всех армян Гарегин Второй 18 мая провел церемонию освящения первого армянского храма в Беларуси – церкви Сурб Григор Лусаворич.
-
2025-05-19 05:26
Иран и Азербайджан проводят совместные учения в Нагорном Карабахе, сообщило иранское агентство Tasnim. По его информации, совместные учения под названием «Араз-2025» стартовали 18 мая на территориях оккупированного Арцаха.
-
2025-05-19 05:22
Оппозиционная партия "Блок Шант" исключила из своих рядов главу Татевского муниципалитета Сюникской области Самвела Лалаяна.
-
2025-05-19 05:18
Союз журналистов Армении выступил с осуждением в связи с возбуждением уголовного дела против журналистки из Сюникской области Ануш Мирзоян.