Последние новости

Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրամանագիր է ստորագրել օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողություններով պայմանավորված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Օտարերկրյա պետությունների ոչ բարեկամական գործողությունների հետ կապված վիզային բնույթի պատասխան միջոցառումների մասին» հրամանագիրը ստորագրվել է՝ ելնելով Եվրամիության, մի շարք օտարերկրյա պետությունների, նրանց քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց տարածքներում մշտապես բնակվող կամ ժամանակավորապես գտնվող, այդ օտարերկրյա պետությունների կամ Եվրամիության կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր ունեցողների կողմից ՌԴ-ի, նրա քաղաքացիների և իրավաբանական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններին ի պատասխան անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունից։

Այսպիսով` Ռուսաստանը դադարեցրել է ԵՄ-ի, Նորվեգիայի, Դանիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագրերի որոշ կետերի գործողությունը։

Հրամանագիրը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի դրույթներին ՝ կասեցնելով այն նորմը, որով նրանք կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք առանց վիզաների ։

Ավելի վաղ Ռուսաստանը, որպես պատասխան միջոց, «սև ցուցակում» էր ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը: Ռուսական «սև ցուցակում» ընդգրկված են ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և լրատվամիջոցների աշխատակիցներ, որոնք անձնական պատասխանատվություն են կրում հակառուսական պատժամիջոցների առաջխաղացման, ռուսատյաց տրամադրությունների բորբոքման, ռուսալեզու բնակչության իրավունքների ոտնահարման համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ