Փորձագետ․ Վաղ թե ուշ Եվրոպան կսկսի Ռուսաստանին վճարել ռուբլով
Այն, ինչ այսօր կատարվում է Եվրոպայում, գլոբալ խաղի ընդամենը մի մասն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն ավելի լայն է․ աշխարհը բռնել է էներգահամակարգի և համաշխարհային տնտեսության վերաբաշխման ճանապարհը։
«Այս գործընթացը սկսվել է ոչ թե վերջերս, այլ շատ ավելի վաղ։ Ուկրաինայի ներկայիս հակամարտությունը, այսպես ասած, ողջ գործընթացի թեժ փուլն է։ Բոլոր խաղացողները սկսել են իրենց հաղթաթղթերը դնել, և հիմա մենք տեսնում ենք, թե ով ինչ հնարավորություններ ունի։ Ակնհայտ է, որ էներգետիկայի մասով Ռուսաստանին վերաբերող գնահատականները, որոնք հնչել էին ավելի վաղ, թերագնահատված են։ Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի դիրքերը շատ ավելի ամուր են, քան շատերը կարծում ու ենթադրում էին։ Նրա հնարավորությունները շատ ավելի լայն են»,- պարզաբանեց փորձագետը։
Մոսկվայի ձեռնարկած քայլերը, ըստ Մանվելյանի, չափազանց կանխամտածված ու հաշվարկված են ստացվել։
«Ռուսաստանն այս գործընթացին պատրաստվում է մոտավորապես 2008-ից։ Անգամ այն ժամանակ նրանք իրենց առջև որոշակի խնդիրներ են դրել, իսկ հիմա սկսել են դրանք իրականացնել։ Ուստի ռուսական ռուբլով վճարման անցումը վաղը կամ մյուս օրը չի սկսվի։ Սակայն սկիզբն արդեն դրված է, և Ռուսաստանը դրանով կանգ չի առնելու։ Այսինքն՝ Եվրոպան վաղ թե ուշ կսկսի վճարել ռուբլով»,- նշեց Մանվելյանը։
Նրա խոսքով՝ Եվրոպան կփորձի հակադրվել, և Մոսկվան, հնարավոր է, կհամաձայնի որոշ փոխզիջումների գնալ։
«Սա քաղաքական գործընթաց է, որի անհրաժեշտությունը վաղուց արդեն հասունացել է։ Հատկապես ռուսական ազգային շահերի տեսանկյունից»,- ընդգծեց փորձագետը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 14:43
Арест главы ГК "Ташир" Самвела Карапетяна в Армении выгоден Евросоюзу. Такое мнение старший научный сотрудник Института глобальной политики Джордж Самуэли высказал в интервью RT.
-
2025-06-21 14:38
Не менее 430 человек погибли и более 3,5 тысячи – пострадали в Иране с начала конфликта с Израилем. Об этом сообщает иранское агентство Nour News со ссылкой на Минздрав страны.
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.