Արթուր Թովմասյանը մտահոգված Բրյուսելի հանդիպումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եկեք ծափահարենք այն մարդկանց, որոնք Ստեփանակերտում խաղաղ հավաք են անցկացնում՝ մտահոգ լինելով իրենց ճակատագրով: Այս մասին ապրիլի 6-ին, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Նրան տեղից հիշեցրին, որ Երևանում ևս հանրահավաք է տեղի ունենում, ինչին նա արձագանքեց. «Այո, Հայաստանում էլ, եկեք ծափահարենք՝ մտահոգված Հայաստանի և Արցախի ճակատագրով: Սփյուռքին էլ ծափահարենք»:
Այնուհետև Արթուր Թովմասյանը անցավ իր ելույթին. «Իհարկե, լավ է, որ մենք միասին ենք, իհարկե, հայտարարության մեջ դա ընդգրկված է, բայց արդյոք եթե Հայաստանում և Արցախում այլ որակի իշխանություն լինի... հեշտը ԱԺ նախագահին փոխելն է: Եթե այլ որակ կա այստեղ, որն ավելի է մտահոգված Արցախով, խնդրեմ: Դուք բոլորդ իրավունք ունեք անվստահություն հայտնելու ԱԺ նախագահին:
Երբ ես ընդդիմություն էի, իհարկե, ընդդիմությունը միշտ պետք է մտածի, որ ինքն ավելի լավ որակ է, քան գործող իշխանությունը: Բայց այսօր այդ օրը չէ, այսօր ոչ մեկն աթոռից կառչած չէ: Երբ որ այս արտահերթ նիստը պետք է անեինք, ես մի քանի օր առաջ մտահոգված Բրյուսելի հանդիպումով, հանդիպումներ ունեցա Երևանում պաշտոնատար անձանց հետ: Քիչ հետո առանց լրատվամիջոցների ես կասեմ՝ ում հետ եմ հանդիպել, ինչ եմ զրուցել:
Իհարկե, 5 կետերն ինձ հետ չեն քննարկել, որովհետև ես էլ ունեմ իմ 5 կետերը: Ես միշտ ասել եմ՝ Վրաստանն ու Ադրբեջանը մինչև հիմա սահմանազատում և սահմանագծում չեն արել: Աշխարհում շատ երկրներ կան, որոնք սահմանային վեճեր ունեն, նույնիսկ Չեխոսլովակիայում:
Բայց մեր թշնամին սա է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատի: Բայց ռուս-ուկրաինական պատերազմից հետո էլ ավելի դժվարացավ, որ Մինսկի խումբը Արցախի խնդրով զբաղվի: Արցախի խնդիրը միակն է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համարյա ունեն միևնույն տեսակետը: Երկրորդ հակամարտությունը չկա, որ այդ գերտերությունները մոտավորապես նույն տեսակետն ունենան:
Մեր բոլորի երազանքն է տեսնել Արցախի անկախության օրը: Աշխարհի բոլոր պետություններին տարբեր ժամանակներում նամակ է գրված ԱԺ կողմից, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը:
Ի՞նչ պետք է անենք մենք. Առաջին հերթին խպահպանել քաղաքական դուխը, ոգին, որը կա: Ամեն անգամ երբ Արցախի հանրապետությունը որևէ պատվիրակություն ներկայացնում է հայաստան աշխարհից դուրս, անկախ մեր քաղաքական հայացքներից, մենք հպարտորեն պետք է ներկայացնենք մեր պետությունը»»,-հայտարարեց Արթուր Թովմասյանը:
Անդրադառնալով «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարություններին, նա ասաց. «Ինձ հարց են տալիս՝ ի՞նչ կարծիքի ես տիկին Հակոբյանի հայտարարությունների մասին: Ես ասում եմ՝ մտահոգված հայ կնոջ հայտարարություններ ու հարցազրույցներ են: Կան բաներ, որոնք ճիշտ են, կան բաներ, որոնց հետ համաձայն չեմ», տեղեկացնում է News.am-ը:
Նշենք, որ նախօրեին Բրյուսել է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որտեղ տեղի է ունենալու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 16:00
В рамках программы встреч и лекций армянского университета с военно-политическим руководством первой победоносной Арцахской войны, вчера вечером состоялась встреча слушателей и преподавателей университета с председателем Комитета сил самообороны Нагорного Карабаха (1989–1993 гг.), а затем — Комитета сил обороны НКР, третьим президентом Армении и героем Арцаха — Сержем Саргсяном.
-
2025-05-03 15:58
Депутаты Арцаха готовятся к президентским выборам: срок полномочий Самвела Шахраманяна истекает через 20 дней.
-
2025-05-03 15:54
Армения станет одной из стран, объединяющих молодежь в рамках международного проекта "80 огней Победы", приуроченного к 80-летию Победы в Великой Отечественной войне. Инициаторами выступают Российско-Армянский союз молодежи и Евразийская молодежная ассамблея.
-
2025-05-03 15:53
Европейский союз пока не получал заявку от Армении на вступление в ЕС. В случае соответствующего обращения Еревана, в Брюсселе готовы обсудить европейские устремления закавказской республики. Об этом 28 апреля заявила комиссар ЕС по вопросам расширения Марта Кос.