Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՐԵԴԻՏ ՍՏԱՑԱՆ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն արձանագրում է, որ երեկվա հանրահավաքը մի քանի դրական ազդակ ուներ:
«Պետք է անկեղծ ասեմ` չէի սպասում, որ այդքան մարդ կգա: Իսկ մարդիկ ոչ միայն եկան, այլև շատ շատերը հետները պաստառներ բերեցին, որոնց վրա քաղաքական կոնկրետ ուղերձներ և դիրքորոշում էր արտահայտված: Սա, իմ կարծիքով, վերջին ամիսների ամենալավ լուրն է. քաղաքացիները եկել էին ոչ միայն լսելու, այլև ասելու: Այսինքն սոցիալական պատվեր է ձևավորվում, ինչը պարզապես հրաշալի է:
Երկրորդ, փոխվել էր նաև հարթակը: Հանրահավաքը հայտարարություն ընդունեց և, կարելի է ասել, առաջին անգամ իշխանություններին հեռացնելուց զատ կարևոր այլ խնդիրներ ձևակերպեց: Ընդհանուր առմամբ ընդդիմությունը նախօրեին հասավ նրան, որ դա եղավ ոչ թե իր, այլ իրապես ժողովրդական հանրահավաք: Սա նույնպես շատ դրական ազդակ էր:
Երրորդ, մարդկանց բացարձակ մեծամասնությունը հոգեպես բավարարված վերադարձավ իր տուն: Նախօրեի հանրահավաքը նրանք նոր մեկնարկ համարեցին և հիմա շատ կարևոր է, որ հաջորդ քայլերն էլ նույնքան ոգևորիչ լինեն: Ժողովրդին փոքրիկ հաղթանակներ են պետք ու նոր ձեռքբերումներ: Թեկուզ հենց Հայաստանի բոլոր քաղաքներում Արցախի դրոշներ տեղադրելու տեսքով: Դա էլ է գործողություն, որը կարող է հետագա` էլ ավելի մեծ գործերի կարևոր սկիզբ դառնալ:
Չորրորդ, ընդդիմադիր ուժերը, հատկապես խորհրդարանական ֆրակցիաները, հանրային աջակցության մեծ կրեդիտ ստացան: Բայց դա դեռ ընդամենը աջակցություն է: Հուսով եմ` նրանք կկարողանան այդ աջակցությունը վստահության, իսկ հետո նաև երկիրն այս վիճակից դուրս բերելու իրական ռեսուրսի վերածել:
Դե իսկ ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը, մեր թշնամիներն ու դաշնակիցները տեսան, որ Հայաստանը չի հանձնվել: Ու չի հանձնվելու: Որովհետև Հայաստանը դա Նիկոլ Փաշինյանը չէ: Հայաստանը հրապարակում կանգնած Հայն է, որը դեռ շատ ասելիք ունի աշխարհին»,- գրել է Մելիք-Շահնազարյանը, հրապարակելով մարդկանց բազմության մեջ կանգնած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 16:55
Интервью с доктором юридических наук Артуром Гамбаряном.
-
2025-06-21 15:34
Городской совет Алькасера (провинция Валенсия, Испания) единогласно осудил геноцид османской Турцией, политику отрицания нынешних турецких властей и принял предложение о признании Геноцида армян, став 42-м испанским городом Испании, сделавшим это.
-
2025-06-21 15:32
Министр иностранных дел Ирана Аббас Арагчи в интервью NBC News заявил, что если Трамп решит, что США нанесут удар по Ирану, его правительство оставляет за собой право нанести ответный удар, как оно это сделало в отношении Израиля.
-
2025-06-21 15:26
Главный редактор армянского издания "Калифорнийский курьер" в Лос-Анжелесе Арут Сасунян высказал два взгляда на ситуацию относительно нападок власти на главу Армянской Апостольской Церкви и вставшего на ее защиту видного представителя делового сообщества и мецената из диаспоры.