Էդգար Ղազարյան․ Այս իշխանությունը պատերազմ է բերել Արցախ և Հայաստան ու էլի բերելու է
Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանի ԱԳՆ-ում ստեղծված փաստաթղթի վերաբերյալ Հայաստանում առարկություններ չունեն։ Սա նշանակում է, որ փաստաթուղթը միասին են գրել կամ իրենց շահերը համընկնում են այդ հարցում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով 5 կետանոց փաստաթղթին, որի շուրջ ՀՀ-ն առարկություններ չուներ, միայն՝ լրացումներ։
Նա նշեց՝ պատերազմական գործողություններից հետո երեք զորակոչ ու զորացրում է եղել, որտեղ բանակից ժամկետային զինծառայողները միայն զորացրվում են, չեն համալրվում․ բանակը չի համալրվել նոր զինծառայողներով, նաև սպառազինությամբ և զինտեխնիկայով։
«Մեր ժողովրդի համար այս պահը բախտորոշ է, քանի որ Բրյուսելում հանդիպելու են հայ ժողովրդի երկու թշնամիները՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց, որ իրավիճակը լարված է, իշխանությունները մարդկանց վախեցնում են նոր պատերազմով այն դեպքում, երբ իրենք են հայտարարում, որ պատերազմի վտանգ կա, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 13:09
Статья бывшего министра иностранных дел Армении Вардана Осканяна:
-
2025-05-01 12:58
ЕАЭС готов к продолжению работы над созданием зоны свободной торговли с Египтом, но ждет встречных шагов от Каира. Об этом заявил РИА Новости директор 1-го департамента стран СНГ МИД РФ Микаэл Агасандян.
-
2025-05-01 12:56
Исполняющий обязанности президента Южной Кореи премьер-министр Хан Док Су ушел в отставку. Об этом сообщило агентство Yonhap.
-
2025-05-01 12:54
Процедуру вотума недоверия депутаты Национального собрания не инициировали, несмотря на широкую общественную поддержку на улицах.