Արցախից տեղահանվածները նստացույց են իրականացնում
Հանրապետության հրապարակում Արցախից տեղահանված քաղաքացիները բողոքի ակցիա և նստացույց են իրականացնում։
«Ստորագրահավաք ենք ձեռնարկել, որտեղ շուրջ 3000 ստորագրություն կա։ Մեր պահանջն է հայրենիք վերադառնալը»,- Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։
«Օբյեկտիվ դժվարությունների պատճառով, քանի որ հնարավոր է դա տարիներ ձգվի, մենք պետք է մտածենք նաև մեր օրվա ապրուստի մասին։ Հայրենիք վերադառնալու համար պետք է համայնքը պահպանենք, իսկ դրա համար էլ պետք է իրար գլխի հավաքված լինենք։
Եթե Արցախ չենք վերադառնում, մեզ համար Հայաստանում պետք է համայնք սարքեն, որպեսզի այնտեղ ապրենք։ Եթե մենք ցրվենք այնպես, ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մեր հայրենիքն այլևս չենք վերցնելու: Արցախ վերադառնալը այսօր հնարավոր չէ, ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գյուղերը նորից տալիս են։ Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան է, երաշխիք չեն տալիս մեզ՝ Արցախ վերադառնալու»,- ասաց նա:
Հայրյանը նշեց, որ պետության կողմից արցախցիներին պաշտպանելու քաղաքականություն չի իրականացվում. «Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբեի 9-ի փաստաթղթի սազանդարները։ Մեր պահանջները հետևյալն են՝ Արցախի վերադարձ, փախստականների կարգավիճակի հստակեցում։ Փախստականի կարգավիճակի հարցով դիմել ենք մի շարք դեսպանատներ, ԱԳՆ, մի շարք գերատեսչություններ: ԱԳՆ-ից գրավոր պատասխանել են, որ մեր հարցով չեն կարող զբաղվել, իսկ դեսպանատներից ստացել ենք 0 պատասխան։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա իրենք մի բան պետք է անեն՝ հրաժարական տան, որոհետև իրենք ազգին միայն վնաս են տալիս»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:։
Նա հայտարարեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ նստացույց են անելու և հանդիպում պահանջելու, որպեսզի նրանց ևս ներկայացնեն իրենց խնդիրները։
«Չորս տարի է՝ այս կառավարությունը որևէ բան արե՞լ է, չի արել։ Այս կառավարությունը մի բան կարող է անել, դա իր հրաժարականն է։ Պետք է հասկանան, որ արդեն ազգին ու ժողովրդին վնաս են տալիս», - ընդգծեց Հայրյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.