Դավիթ Բաբայան. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նա վերահաստատել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»,– ասել է նա, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 13:25
Во время встречи премьер-министра Армении Никола Пашиняна с представителями армянской общины в Турции выступила Делал Динк – дочь убитого главного редактора турецко-армянской еженедельной газеты «Акос» Гранта Динка.
-
2025-06-21 13:23
По сути, мы с Турцией начали отношения с нулевой точки, по сути, это возможность установить новые отношения, и это исходит из интересов наших стран. Об этом на встрече с армянской общиной Турции до встречи с Эрдоганом заявил премьер-министр Армении Никол Пашинян.
-
2025-06-21 13:20
К сожалению, и геноцид в Газе, и конфликт в Иране стремительно приближаются к точке невозврата. Об этом заявил президент Турции Эрдоган, передают местные СМИ.
-
2025-06-21 13:16
Для Армении крайне важно повышать степень своего участия в таких мероприятиях, как Петербургский международный экономический форум, заявил предприниматель, лидер партии "Процветающая Армения" Гагик Царукян в интервью Sputnik.