ՏՄՊՊՀ նախագահ․ Կարագի, ձեթի գները իջել են, հնդկաձավարը թանկացել է
Այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ, իրականությանը չեն համապատասխանում. Մենք մի քանի օր առաջ հրապարակել էինք տարբեր պարենային մթերքների գները, որտեղ հստակ ցույց էինք տալիս, որ և՛ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում են ապրանքների գները իջել, և՛ աշխարհում ապրանքների ինքնարժեքի պարագայում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Հարցին՝ ո՞ր ապրանքների գներն են իջել, Գևորգյանը ասաց․«Կարագի, ձեթի գները։ Հնդկաձավարի գները բարձրացել են, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում: Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր տիրույթում են, ձվի հետ կապված գնիջեցումը, օրինակ կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որը մեր տիրույթից դուրս է: Հիմա ձվի գինը կարգավորվում է: Եթե Հարության տոնին ընդառաջ չարաշահումներ լինեն, ապա կլինեն նաև պատասխանատվության ենթարկումներ։
«Մենք պարբերար զգուշացնում ենք, որ ընկերություններն այնպես անեն, որպեսզի գործը չհասնի վարույթների։ Մեզ հավաստիացրել են, որ խնդիր չի լինի», - ասաց Գեղամ Գևորգյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.