Միրզոյան․ Բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել 2020թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադար հաստատելու գործում։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման սկզբում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Վստահ ենք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը կծառայի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ամրապնդման և սադրանքների կանխման, բնականոն կյանքի վերականգնման, կայունության ապահովման, մեր տարածաշրջանում անվտանգության շահերին։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասել է նախարարը։
Միրզոյանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակի համատեքստում նշել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բոլոր միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար՝ հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին համապատասխան։
Նախարարի գնահատմամբ՝ վերջին տարիներին հայ-ռուսական միջպետական հարաբերությունները նոր մակարդակի վրա են դրվել, ակտիվ երկխոսությունը զարգանում է բարձր մակարդակով, սերտ երկխոսություն է ընթանում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլ հարթակների շրջանակում։ Բարելավվում է ռազմական և ռազմաքաղաքական ոլորտներում փոխգործակցությունը, լայն պայմանագրային-իրավական բազան։ Հաջողված է գործընկերությունն առևտրի, տնտեսական, միջտարածաշրջանային և հումանիտար ոլորտներում։ Նախարարը դրական է գնահատել ռազմատեխնիկական համագործակցության հարցով միջկառավարական հանձնաժողովի, տնտեսական համագործակցության, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը։
«Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության օրակարգը նախկինի պես հագեցած է, և անհրաժեշտ է պատշաճ կերպով նախապատրաստել առաջիկա հանդիպումը»,- ասել է Միրզոյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.