Ադրբեջանցիները չեն նահանջել Քարագլխի հատվածում զբաղեցրած դիրքերից. Խրամորթի գյուղապետ
Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ կային։ Որևէ փոփոխություն չի եղել ոչ մեր կողմից, ոչ իրենց։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ Ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ ընթանում են բանակցություններ, թե ոչ, Աբրահամյանը որևէ տեղեկություն չկարողացավ հաղորդել։
«Կանայք, երեխաներն ու տարեցները դեռ չեն վերադարձել գյուղ, քանի որ իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ»,-«Փաստինֆո»-ին ասաց Աբրահամյանը։
Ըստ էության, մարտի 24-ից առայսօր Փառուխ ներխուժած ու մինչև Քարագլուխ հասած ադրբեջանցի զինծառայողները որևէ քայլ հետ չեն գնացել։ Ավելին՝ դիրքավորվելով Քարագլուխ բարձունքի տարբեր հատվածներում՝ օրեցօր ամրացնում են իրենց դիրքերը։
Մարտի 24-ից Խրամորթից և Փառուխից տարհանված բնակչությունը՝ մասնավորապես կանայք, երեխաներն ու տարեցները չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենի օջախները, քանի որ և՛ Խրամորթը, և՛ Փառուխը Քարագլխին հաստատված թշնամու ուղիղ նշանառության տակ են, և բնակիչների ֆիզիկական գոյությունը լուրջ վտանգի տակ կդրվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.